Տարածաշրջանային այցի շրջանակում, Թեհրանում գտնւող Ճապոնիայի ԱԳ նախարար Տոշիմիցօ Մոտեգին այսօր՝ առաւօտեան հանդիպել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
«alikonline.ir» - Տարածաշրջանային այցի շրջանակում, Թեհրանում գտնւող Ճապոնիայի ԱԳ նախարար Տոշիմիցօ Մոտեգին այսօր՝ առաւօտեան հանդիպել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, միջազգային եւ տարածաշրջանային իրադարձութիւններին վերաբերող թեմաներ:
Նախատեսւում է, որ Ճապոնիայի ԱԳ նախարարը կը հանդիպի նաեւ Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի, եւ ԱԳ նախարար առաջադրւած Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ: