Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի գլխաւորութեամբ, նորակազմ Կառավարութիւնն այսօր՝ օգոստոսի 26-ին գումարել է իր առաջին նիստը:
«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի գլխաւորութեամբ, նորակազմ Կառավարութիւնն այսօր՝ օգոստոսի 26-ին գումարել է իր առաջին նիստը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նիստի ընթացքում Նախագան անդրադառնալով երկրում ստեղծւած սոցիալ-տնտեսական բարդ պայմաններին՝ շեշտել է, որ Կառավարութիւնը ջանք չի խնայելու առկայ խնդիրների կարգաւորման համար:
Նա Կառավարութեան օրակարգային առաջնահերթութիւններն է համարել կորոնավիրուսի դէմ պայքարը, թանկացումների եւ սղաճի սանձում, մարդկանց ապրուստի ապահովումն ու կոռուպցիայի դէմ պայքարը: