Հա

Քաղաքական

28/08/2021 - 10:00

«Մենք ողջունում ենք Իրաքի իշխանութիւնների ցանկացած տարածաշրջանային նախաձեռնութիւն». Ամիր Աբդօլլահեան

Պաշտօնական Թեհրանը ողջունում է Իրաքի իշխանութիւնների ցանկացած տարածաշրջանային նախաձեռնութիւն: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ Բաղդադ մեկնելու նախօրէին յայտարարել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը:

«alikonline.ir» - Պաշտօնական Թեհրանը ողջունում է Իրաքի իշխանութիւնների ցանկացած տարածաշրջանային նախաձեռնութիւն: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ Բաղդադ մեկնելու նախօրէին յայտարարել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը:

«Մենք ողջունում ենք Իրաքի իշխանութիւնների ցանկացած տարածաշրջանային նախաձեռնութիւն՝ տարածաշրջանի երկրների մասնակցութեամբ»,- ասել է ԱԳ նախարարը՝ յաւելելով, սակայն. «Մենք կարծում ենք, որ Սիրիան՝ որպէս Իրաքի կարեւոր հարեւան, պէտք է հրաւիրւէր գագաթնաժողովին: Իհարկէ, մենք շփման եւ խորհրդակցութեան մէջ ենք Սիրիայի ղեկավարութեան հետ՝ տարածաշրջանում անվտանգութեան եւ կայուն զարգացման վերաբերեալ, եւ մենք ուղղակիօրէն խորհրդակցելու ենք Դամասկոսի հետ Բաղդադի գագաթնաժողովի եւ տարածաշրջանային երկրների կարեւոր դերի շեշտադրման վերաբերեալ ցանկացած տարածաշրջանային նախաձեռնութիւնում»:

Յիշեցնենք, որ մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը մեկնելու է Բաղդադ, մասնակցելու տարածաշրջանային հարցերի վերաբերեալ, Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմիի նախաձեռնած գագթնաժողվին, որը կայանալու է սեպտեմբեր ամսւայ վերջին:

Առայժմ հաստատւել է միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի, Եգիպտոսի նախագահ Աբդէլ Ֆաթահ Սիսիի եւ Յորդանանի թագաւոր Աբդուլլահ երկրորդի՝ որպէս Բաղդադի գագաթնաժողովին ներկայ ամենաբարձրաստիճան պաշտօնեաների ներկայութիւնը:

Բաղդադի գագթնաժողովի կազմակերպիչները նշում են, որ ներկայ կը լինի նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն Անկարան դեռ չի հաստատել այդ լուրը: 

Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը լինելու է գագաթնաժողովի հիմնական բացակայողներից մէկը: Իրաքի ԱԳ նախարարը յայտարարել է, որ Սիրիան գագաթնաժողովին չհրաւիրելու պատճառը այդ երկրի շուրջ առկայ վէճերն են:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։