Հա

Քաղաքական

28/08/2021 - 13:50

«Այս 4 տարիները լաւագոյն կերպով օգտագործէք». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Ժամանակն անցնում է աննկատ: Այս 4 տարիները նոյնպէս շատ արագ կանցնեն, ուստի, չվարանէ՛ք եւ առիթները բաց չթողնէք՝ ծառայելու ժողովրդին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, կառավարութեան կազմի հետ առաջին հանդիպման ընթացքում յայտնել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին:

«alikonline.ir» - Ժամանակն անցնում է աննկատ: Այս 4 տարիները նոյնպէս շատ արագ կանցնեն, ուստի, չվարանէ՛ք եւ առիթները բաց չթողնէք՝ ծառայելու ժողովրդին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, կառավարութեան կազմի հետ առաջին հանդիպման ընթացքում յայտնել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ես բոլոր կառավարութիւններին խորհուրդ եմ տւել իսլամին եւ ժողովրդին պատկանող առիթները բաց չթողնել, եւ այն գործադրել՝ յանուն ծառայութիւնների մատուցման»,- նշել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ անդրադառնալով, կառավարութեան գործունէութեան կարեւորութեանը:

Անդրադառնալով Կառավարութեան շաբաթւայ խորհրդին Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է. «Կառավարութեան շաբաթը կրելով, նահատակ Բահոնարի եւ նահատակ Ռաջայիի անւանումները, ներկայացնում է այդ երկու անձնաւորութիւնների վեհութիւնը: Դրանով հանդերձ, որ նրանք միայն կարճ ժամանակով են ծառայել ժողովրդին, սակայն, նրանք ընթացել են իսլամի, ծառայութեան, ժողովրդական ուղղութիւնով»,- նշել է նա՝ կարեւորելով, երկու նահատակների գործունէութիւնից դաս քաղելու անհրաժեշտութիւնը:

Նշելով, որ յեղափոխականութիւնը պէտք է ուղեկցւի ռացիոնալ մտածողութեամբ, այաթ. Խամենէին, նշել է, որ ծառայութիւնների մատուցման տարիներին ջանքերն անհրաժեշտ է կենտրոնացնել գիտակցւած եւ ռացիոնալ կառավարման բաղադրիչների կատարելագործմանը:

«Ժողովրդին մօտ լինելը, եւ առանց միջնորդների նրանց հետ ուղղակի երկխօսելը մեր առաքելութիւններից մէկն է, եւ այն պէտք է մշտապէս կատարել»,- նշել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։