Հա

Քաղաքական

06/09/2021 - 08:40

«Իրանը ողջունում է Ֆրանսիայի հետ յարաբերութիւնների ընդլայնումը». Ռէյիսին՝ Մակրոնի հետ հեռախօսազրոյցի ժամանակ

րանը ողջունում է Ֆրանսիայի եւ Եւրոպայի հետ բոլոր ոլորտներում յարաբերութիւնների ընդլայնումը։ Այս մասին երէկ՝ երեկոյեան, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ ունեցած հեռախօսազրոյցի ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին։

«alikonline.ir» - Իրանը ողջունում է Ֆրանսիայի եւ Եւրոպայի հետ բոլոր ոլորտներում յարաբերութիւնների ընդլայնումը։ Այս մասին երէկ՝ երեկոյեան, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ ունեցած հեռախօսազրոյցի ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին. հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Ընդառաջելով Մակրոնի՝ երկկողմ յարաբերութիւնները վերանայելու եւ դրանցում նոր էջ բացելու առաջարկը, Ռէյիսին ասել է. «Իրանի կառավարութիւնը ողջունում է Ֆրանսիայի հետ յարաբերութիւնների ընդլայնումը, մասնաւորապէս՝ ատեւտրատնտեսական ոլորտում, եւ պատրաստ է Եւրոպայի հետ համապարփակ յարաբերութիւնների նոր փուլն սկսել Ֆրանսիայի հետ յարաբերութիւնների ընդլայնմամբ»։

Էմանուէլ Մակրոնն էլ իր հերթին կարեւորելով երկկողմ յարաբերութիւնների ընդլայնումը, նշել է, որ անհրաժեշտ է որակապէս նոր էջ բացել երկկողմ յարաբերութիւնների բոլոր ոլորտներում։

Հեռախօսազրոյցի ընթացքում երկու նախագահները քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային իրադարձութիւններին վերաբերող թեմաներ։

Ռէյիսին եւ Մակրոնն անդրադարձել են Աֆղանստանի եւ Լիբանանի իրավիճակին, Միջուկային բանակցութիւններին եւ ահաբեկչութեան դէմ համատեղ պայքարին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։