Հա

Քաղաքական

07/09/2021 - 12:50

«Իրանը «Թալիբանի» հետ կապի մէջ է». Մուսաւի

Իրանը հետեւում է Աֆղանստանի բոլոր զարգացումներին եւ Իրանը «Թալիբանի» հետ կապեր ունի: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրոյցի ընթացքում յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահական խօսնակ Սէյէդ Նեզամօլլդին Մուսաւին:

«alikonline.ir» - Իրանը հետեւում է Աֆղանստանի բոլոր զարգացումներին եւ «Թալիբանի» հետ կապերի մէջ է: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրոյցի ընթացքում յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահական խօսնակ Սէյէդ Նեզամօլլդին Մուսաւին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Աֆղանստանի վերջին զարգացումներն, ընդւորում՝ 20 տարուց յետոյ, այդ երկրից, ԱՄՆ-ի զօրքերի դուրսբերման հարցը քննարկելու նպատակով, Իսլ. խորհրդարանի նախագահական կազմը խորհրդակցական հանդիպում է ունեցել պահակազօրի գլխաւոր հրամանատար գեներալ Ղանիի հետ»,- նշել է Սէյէդ Նեզամօլլդին Մուսաւին՝ աւելացնելով, որ արդիւնաւէտ նիստ է անցկացւել՝ Գեներալ Ղանիին ներկայացրել է ճշգրիտ տւեալներ աֆղանական զարգացումների վերաբերեալ:

«Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խօսքերի համաձայն՝ Իրանի համար առաջնային են աֆղան ժողովրդի անվտանգութեան ապահովման, այդ երկրի հետ մշակութային, կրօնական, պատմական եւ այլ ոլորտների վրայ կառուցւած յարաբերութիւնների պահպանումը՝ երկողմ շահերի հիման վրայ»,- նշել է նա:

«Աֆղանստանի ապագան պէտք է ուրւագծի Աֆղանստանի ժողովուրդը»,- նշել է Մուսւաին՝ անդրադառնալով այդ երկրի վերաբերեալ Իրանի դիրքորոշմանը՝ աւելացնելով, որ Իրանը տիրապետում է աֆղանական զարգացումներին առնչւող ցանկացած տեղեկատւութեան:

Ըստ Իսլ. խորհրդարանի նախագահական կազմի խօսնակի՝ ԱՄՆ-ն ձախողել է Աֆղանստանին առնչւող իր պլանները եւ զօրքերի դուրս բերումն էլ վկայում է այդ մասին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։