Հա

Քաղաքական

11/09/2021 - 08:20

«Անհրաժեշտ է կազմակերպել պետական ռեսուրսների արդար բաշխում». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ երէկ Հարաւային Խորասան նահանգի խորհրդի նիստի ընթացքում նշել է, որ անհրաժեշտ է կազմակերպել պետական ռեսուրսների արդար բաշխում:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ երէկ Հարաւային Խորասան նահանգի խորհրդի նիստի ընթացքում նշել է, որ անհրաժեշտ է կազմակերպել պետական ռեսուրսների արդար բաշխում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մեր ռեսուրսները սահմանափակ են, հետեւաբար անհրաժեշտ է կազմակերպել ռեսուրսների արդար բաշխման գործընթացը»,- նշել է նախագահը՝ յաւելելով, որ անհրաժեշտ է, այն իրականացնել՝ առաջնահերթութիւնների, եւ անհրաժեշտութիւնների նկատառումներով:

«Մեզ համար կարեւոր է, որ նահանգային ծրագրաւորման խորհրդները՝ օժանդակեն ռեսուրսների արդար բախշման գործընթացի իրականացմանը»,- նշել է նախագահը՝ անդրադառնալով պետական սահմանափակ ռեսուրսների հիմնախնդիրներին:

Ըստ Հանրապետութեան նախագահի՝ ակտիւ նախագծերը հարկաւոր է ուղղել՝ նոր աշխատատեղերի ստեղծման եւ տնտեսութեան զարգացման նպատակների իրականացման ուղղութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։