Հա

Քաղաքական

14/09/2021 - 08:40

«ԱՄՆ-ն Աֆղանստանի անկայունութեան պատճառն է». ԱԳ նախարար

ԱՄՆ-ն Աֆղանստանի անկայունութեան եւ անապահովութեան պատճառն է: Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 13-ին Աֆղանստանի հումանիտար կարգավիճակի թեմայով վիրտուալ խորհրդաժողովի ընթացքում յայտարարել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահիեանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի դերակատարութեանը՝ աֆղանստանեան գարգացումների համատեքստում:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն Աֆղանստանի անկայունութեան եւ անապահովութեան պատճառն է: Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 13-ին Աֆղանստանի հումանիտար կարգավիճակի թեմայով վիրտուալ խորհրդաժողովի ընթացքում յայտարարել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահիեանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի դերակատարութեանը՝ աֆղանստանեան գարգացումների համատեքստում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Աֆղանստանի հարցով բոլորս կանգնած ենք՝ նոր մարտահրաւէրի դէմ յանդիման: Մենք համոզւած ենք, որ այդ երկրի անկայունութեան պատճառներից մէկը եւ հիմնականը ԱՄՆ-ի սխալ փորձարկումների եւ քաղաքականութեան հետեւանքն է»,- նշել է ԱԳ նախարարը՝ աւելացնելով, որ աշխարհը ականատես եղաւ Քաբուլի օդանաւակայանի աղէտալի միջադէպերին եւ ԱՄՆ-ի զօրքերի դուրսբերման հետեւանքներին՝ այդ երկրից:

Անդրադառնալով Աֆղանստանի վերաբերեալ Իրանի որդեգրած քաղաքականութեանը, նախարար Ամիր Աբդօլլահեանը ասել է, որ մեր դիրքորոշումը մէկն է. «Աֆղանստանի անվտանգութիւնը, կայունութիւնը եւ զարգացումը պայմանաւորւած է բոլոր կողմերից կազմւած ներառական, ազգային կառավարութեան ձեւաւորմամբ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։