Հա

Քաղաքական

14/09/2021 - 13:30

«Անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմներ գործարկել՝ շուկայական գների վերահսկման նպատակով». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի ղեկավարութեամբ՝ տեղի է ունեցել տնտեսական համակարգող յանձնաժողովի նիստը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի ղեկավարութեամբ՝ տեղի է ունեցել տնտեսական համակարգող յանձնաժողովի նիստը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նիստի ընթացքում քննարկւել է ոչ նաւթային արտահանման ծաւալների աւելացման, հանքարդիւնաբերութեան, առեւտրի եւ գիւղատնտեսութեան ոլորտի զարգացման երկարատեւ եւ կարճատեւ ծրագերի իրականացման, այդ ուղղութեամբ կանոնակարգերի բարեփոխման մոդելների վերանայման հարցերը՝ ժողովրդի կենսամակարդակի բարելաւման նպատակով:

Հանրապետութեան նախագահն, մասնաւորապէս կարեւորել է այդ ծրագրերի վերաբերեալ համապատասխան նախարարութիւնների հետ խորհրդակցութիւնների անցկացումը, համագործակցութիւնների ծաւալումը եւ արդիւնքների մասին ժողովրդին իրազեկելը:

Նիստի ընթացքում, նախագահ Ռէյիսին, նաեւ յանձնարարել է իր առաջին տեղակալին հետեւել՝ առեւտրային համապարփակ համակարգի արդիւնաւորմանը:

«Ժողովուրդը կառավարութիւնից ակնկալում են՝ տնտեսական խնդիրների եւ առաջնահերթութիւնների վերաբերեալ ճիշտ գնահատականներ տալը: Երկրի տնտեսական, ժողովրդի կենսամակարդակի բարելաւմանը միտւած գործնական քայլերի կատարումը»,- նշել է նա՝ աւելացնելով, որ անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմներ գործարկել՝ շուկայական գների վերահսկման նպատակով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։