Հա

Քաղաքական

15/09/2021 - 08:40

«Մեծ Բրիտանիան պէտք է վերադարձնի Իրանին ունեցած պարտքը». ԱԳ նախարար

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը՝ երէկ սեպտեմբերի 14-ին, հեռախօսազրոյց է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը՝ երէկ սեպտեմբերի 14-ին, հեռախօսազրոյց է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ: Այս մասին նա տեղեկացրել է իր թւիթերեան միկրոբլոգում եւ այդ մասին գրառում է կատարել:

«Եւրոպայի անգործութիւնը խստօրէն քննադատել եմ՝ Միջուկային գործարքի վերաբերեալ»,- գրել է նա՝ աւելացնելով, որ Մեծ Բրիտանիան պէտք է վերադարձնի Իրանին ունեցած պարտքը:

«Ես դատապարտեցի ԱՄՆ-ի գործողութիւնների հետեւանքով Աֆղանստանում տեղի ունեցողը: Շեշտեցի ներառական կառավարութեան ձեւաւորման անհրաժեշտութիւնը»,- գրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։