Հա

Քաղաքական

18/09/2021 - 12:00

«Աֆղանստանի կառավարութիւնը պէտք է ներառական լինի». Հանրապետութեան նախագահ

Աֆղանստանի կառավարութիւնը պէտք է ներառական լինի: Այս մասին Տաջիկստան կատարած իր աշխատանքային այցի ընթացքում՝ այդ երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ յայտնել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին

«alikonline.ir» - Աֆղանստանի կառավարութիւնը պէտք է ներառական լինի: Այս մասին Տաջիկստան կատարած իր աշխատանքային այցի ընթացքում՝ այդ երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ յայտնել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնի հետ հանդիպման ընթացքում նախագահ Ռէյիսին անդրադարձել է երկու երկների համատեղ պատմական, մշակութային, կրօնական անցեալին, մասնաւորապէս՝ Իսլ. յեղափոխութիւնից յետոյ յարաբերութիւնների զարցացման հեռանկարկին, եւ յարաբերութիւնների ընդլայնման ներուժին:

«Իրանի արտաքին քաղաքական յարաբերութիւնների հարցում՝ Տաջիկստանի հետ կապերի ամրապնդումը մեր առաջնահերթութիւններից մէկն է»,- նշել է նախագահ Ռէյիսին՝ կարեւորելով, կապերի ամրապնդման ուղղութեամբ՝ համընդհանուր կամքի առկայութիւնը, արտայայտութիւնը՝ առեւտրատնտեսական եւ տարբեր ոլորտների յարաբերութիւնների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են աֆղանստանեան զարգացումներին: Նախագահ Ռէյիսին Աֆղանստանի ճգնաժամի լուծումը՝ դիտարելով, նշել է, որ ներառական կառավարութեան ձեւաւորումը ճգնաժամից դուրս գալու ելքերից մէկն է:

«Տաջիկստանի եւ Իրանի դիրքորոշումները՝ Աֆղանստանի հարցով շատ մօտ են: Մենք համոզւած ենք, որ անհրաժեշտ է բացառել ցանկացած արտաքին միջամտութիւն եւ ճգնաժամի պատճառներից հիմնականը, հէնց արտաքին ուժերի միջամտութիւնն է: Օտար ուժերը երբեւէ այդ երկրում անվտանգութիւն չեն հաստատել»,- նշել է նախագահ Ռէյիսին:

Ըստ Հանրապետութեան նախագահի՝ Աֆղանստանի խաղաղութեան հաստատումը ենթադրում է հարեւան երկների հետ համագործակցութեան ծաւալում՝ նպաստելով, միջաֆղանական երկխօսութեան ձեւաւորմանը եւ կառուցողական մթնոլորտի գոյացմանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։