Հա

Քաղաքական

20/09/2021 - 13:30

«Անհետեւանք չթողնել Իրանի դէմ՝ «խաղեր» խաղալու փորձերը». Արա Շահվերդեանը՝ Որոտան գիւղի մօտ՝ ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդների ապօրինի ձերբակալման մասին

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով, Որոտան գիւղի մօտ՝ ադրբեջանցիների կողմից երկու իրանցի վարորդի ապօրինի ձերբակալմանը:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով, Որոտան գիւղի մօտ՝ ադրբեջանցիների կողմից երկու իրանցի վարորդի ապօրինի ձերբակալմանը:

«ԱԳՆ-ն (Իրանի) պէտք է հետամուտ լինի՝ Ադրբեջանի կողմից իրանցի վարորդների ձերբակալութեան հարցին եւ Իրանի բարիդրացիական քայլերի նկատմամբ՝ չարաշահումների կանխարգելմանը: Այդ գործողութիւնները խաթարում են տարածաշրջանային ճանապարհային անվտանգութիւնը»,- գրել է Արա Շահվերդեանը:

Նա նաեւ ահազանգել է (Իրանի) ԱԳ նախարարութեանը՝ անհետեւանք չթողնել Իրանի դէմ «խաղեր» խաղալու փորձերը:

Յիշեցնենք, որ Ադրբեջանցի դիմակաւորւած ու զինւած ծառայողները Գորիս-Կապան աւտոմայրուղու Որոտանի հատւածում տեղակայւած կէտում կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին, ստուգում փաստաթղթերը, գումար պահանջում` հիմնաւորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պէտք է վճարեն։ Իրանցի երկու վարորդն արդէն ձերբակալւել են:

 

Յարակից լուրեր

  • Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետութեան տարբերութիւնը
    Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետութեան տարբերութիւնը

    Նիկոլ Փաշինեան պարբերաբար իր վարած բանակցութիւններուն մասին նպատակային գաղափարներ կը յայտնէ: Այսպէս, մեր վերջին անկախութիւնները նպատակ ունեցած են Հայաստանի Հանրապետութեան ընդարձակումը: Ինք կը մտածէ, որ անկախութեան նպատակը պէտք է ըլլայ երկրի բարգաւաճումը եւ աւելի լաւ ապրելու ձգտումը:

  • Իրանի նաւթաքիմիական կարողութիւնների ցուցահանդէս Մոսկւայում
    Իրանի նաւթաքիմիական կարողութիւնների ցուցահանդէս Մոսկւայում

    Նաւթաքիմիական արդիւնաբերութեան, մեքենաների եւ յարակից ճիւղերի «Ռուսպլաստ» միջազգային ցուցահանդէսը հնարաւորութիւն է զարգացնելու Իրանի եւ Ռուսաստանի միջեւ նաւթաքիմիական արդիւնաբերութեան ոլորտում համագործակցութիւնը։

  • «Հէնց Արցախը յայտնւի Ադրբեջանի կազմում՝ Հայաստանին կը մնան հաշւած շաբաթներ կամ ամիսներ». Սերժ Սրապիոնեան
    «Հէնց Արցախը յայտնւի Ադրբեջանի կազմում՝ Հայաստանին կը մնան հաշւած շաբաթներ կամ ամիսներ». Սերժ Սրապիոնեան

    Գրականագէտ Սերժ Սրապիոնեանն այն կարծիքին է, որ այս իրավիճակում Հայաստանում հոգեբանօրէն ամենաճնշւած տեսակներից է առաջին վարչապետ Վազգէն Մանուկեանը, որն յունիսի 6-ին կոչով դիմել էր ուժայիններին:

  • Ոտքի կանգնի՛ր, յունահայութիւն
    Ոտքի կանգնի՛ր, յունահայութիւն

    Ամբողջ հայ ժողովուրդը, Արցախէն ու Հայաստանէն մինչեւ Սփիւռքի ծայրամասերը, մտահոգութեամբ կը հետեւի Հայաստանի, Ատրպէյճանի ու մեծ ուժերուն միջեւ շարունակուող բանակցութիւններու զարգացումներուն, այսպէս կոչուած «խաղաղութեան պայմանագիրի» ընդհանուր տարազումին մէջ, որուն հիմնական եւ ամէնէն մտահոգիչ բաժինը դարձած է Արցախի ու անոր վրայ ապրող ժողովուրդի ապագան։

  • Անջատում յանուն թրքութեան
    Անջատում յանուն թրքութեան

    «Ես իրաւասու եմ պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետութեան շահը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը թող իր ապագան որոշի»։ Եթէ 6 կամ 8 տարի առաջ Հայաստանի որեւէ պաշտօնեայ նման յայտարարութիւն անէր, նրա հետ լաւագոյն դէպքում տեղի կունենար այն, ինչ պատահեց գործող ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին՝ 2020թ. նոյեմբերի 9-ին։ Բայց այսօր նման յայտարարութիւն է հնչում Հայաստանի նոյն արտգործնախարար Արարատ Միրզոյենի կողմից եւ հնչում է անհետեւանք։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։