Հա

Քաղաքական

21/09/2021 - 14:00

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին շնորհաւորական ուղերձ է յղել ՀՀ նախագահին եւ վարչապետին՝ ՀՀ անկախութեան օրւայ առթիւ

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին շնորհաւորական ուղերձ է յղել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ ՀՀ անկախութեան օրւայ առթիւ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին շնորհաւորական ուղերձ է յղել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ ՀՀ անկախութեան օրւայ առթիւ:

ԻԻՀ նախագահ այալ. Սէյէդ Իբրահիմ Ռէիսի

«ՀՀ նախագահ Ն.Գ. Արմէն Սարգսեան,

Անկեղծօրէն շնորհաւորում եմ Ձերդ գերազանցութեանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետութեան ազգային տօնի կապակցութեամբ:

Յուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան պաշտօնեաների համատեղ եւ օրըստօրէ աճող ջանքերի շնորհիւ երկկողմ եւ միջազգային մակարդակներում առկայ բարեկամական յարաբերութիւնները կընդլայնւեն երկու ժողովուրդների փոխադարձ շահերը բոլոր ոլորտներում ապահովելու նպատակով եւ երկու երկրների ժողովրդների բարօրութիւնը եւ ազգային շահերը ապահովելու հետ մէկտեղ պատճառ կը հանդիսանան տարածաշրջանում կայուն անվտանգութեան եւ խաղաղութեան ամրապնդման համար:

Բարձրեալ Տիրոջից հայցում եմ Նորին Գերազանցութեանը առողջութիւն եւ յաջողութիւններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրութիւն եւ երջանկութիւն:

Յարգանքով՝ ԻԻՀ նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսի»։

 

ԻԻՀ նախագահը շնորհաւորական ուղերձ է յղել նաեւ Նիկոլ Փաշինեանին

«Անկեղծօրէն շնորհաւորում եմ Ձերդ գերազանցութեանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետութեան ազգային տօնի կապակցութեամբ:

Ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարեւան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան փոխշահաւէտ յարաբերութիւններն ընթացել են առաջընթացի ուղով եւ զարգացել քանակական եւ որակական առումներով:

Այնուամենայնիւ, ի լրումն տարածաշրջանային եւ համաշխարհային նոր պայմանների՝ երկու երկրների մեծ ներուժը առաւել մեծ կարեւորութիւն է տւել երկկողմ յարաբերութիւնների առաւել խորացմանը եւ անհրաժեշտութիւն է հաղորդել նախկինում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրագործմանը, կրկնակի ջանքերի գործադրմանը, համագործակցութեան նոր ոլորտների յայտնաբերմանը եւ երկու երկրների ենթակառուցւածքային կապերի ամրապնդմանը՝ յատկապէս փոխադրումների եւ էներգետիկ ոլորտներում:

Ես, Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան նոր կառավարութիւնների գործունէութեան մեկնարկի համընկնումը համարում եմ բարեբախտութիւն եւ գտնում, որ կողմերի ջանասիրութեամբ եւ աչալրջութեամբ, ու երկու երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիւ հնարաւոր կը լինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան, ինչպէս նաեւ երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղութեամբ:

Բարձրեալ Տիրոջից հայցում եմ Նորին Գերազանցութեանը առողջութիւն եւ յաջողութիւններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրութիւն:

Յարգանքով՝ ԻԻՀ նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսի»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։