Հա

Քաղաքական

22/09/2021 - 08:50

«Իրանի արտաքին քաղաքականութեան առանցքում տարածաշրջանային երկրների տարծքային ամբողջականութեան պահպանումը եւ կայունութեան ամրապնդումն է». Նախագահ Ռէյիսի

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին երէկ՝ սեպտեմբերի 21-ին, տեսակոնֆերանսի միջոցով ելոյթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին երէկ՝ սեպտեմբերի 21-ին, տեսակոնֆերանսի միջոցով ելոյթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ելոյթի ընթացքում Հանրապետութեան նախագահը անդրադարձել է աֆղանստանեան վերջին զարգացումներին, Կաբուլի օդանաւակայանի աղէտալի միջադէպին, միաժամանակ մերժելով, եւ անվաւեր ճանաչելով՝ ԱՄՆ-ի գերիշխանութեան հասնելու ձգտումները:

«Ազգերն իրենց միասնականութեամբ եւ բարձր դիմադրողականութեամբ՝ աւելի հզօր են աշխարհի գերտէրութիւններից: ԱՄՆ-ի սխալներից մէկն այն էր, որ աշխարհի տարբեր երկրների հետ բարիդրացիական յարաբերութիւններ կառուցելու փոխարէն՝ վերակառուցեց պատերազմելու իր մեթոդաբանութիւնը»,- նշել է նախագահը՝ անդրադառնալով, ԱՄՆ-ի ծաւալապաշտական նկրտումներին:

Իր ելոյթի ընթացքում նախագահ Ռէյիսին անդրադարձել է Իրանի պատմամշակութային ժառանգութեանը, Իրանի ժողովրդի ազատութեան, արդարութեան եւ յանուն ժողովրդավարութեան պայքարի փառապանծ ձգտումներին:

Հանրապետութեան նախագահը թիւս այլ հարցերի անդրադարձել է՝ կորոնավիրուսի դէմ պայքարի իրանական պրակտիկային, պատւաստանիւթեր ձեռքբերման ուղղութեամբ Իրանի առջեւ ծառացած խոչընդոտներին, Իրանի քաղաքացիների դէմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների սահմանմանը, խաղաղասիրական նպատակներով՝ Իրանի միջուկային ծրագրերի զարգացման պլաններին եւ ձեռքբերումներին, տարածաշրջանային անվտանգութեան պահպանմանը միտւած Իրանի քաղաքականութեանը, ԴԱԷՇ-ի դէմ պայքարի գեներալ Սոլէյմանիի աւանդին:

Նախագահը մասնաւորապէս, կարեւորել է՝ տարածաշրջանում արտաքին ուժերի բացառմանը միտւած քայլերն եւ ահաբեկչութեան դէմ պայքարի ուղղութեամբ պլաններին: Էմէնում հումանիտար ճգնաժամի յաղթահարմանը նպաստելու՝ համընդհանուր ջանքերի գործադրման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ՝ Պաղեստինի անմեղ ժողովրդի իրաւունքների վերատիրացմանն ուղղւած արդար պայքարի շարունակականութեան անհրաժեշտութեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։