Հա

Քաղաքական

25/09/2021 - 13:10

Իրանցի պատգամաւորն Ադրբեջանին. Բաքուն մոլորութեան մէջ է ընկել թուրքական դոպինգով ձեռք բերած յաղթանակներից

Իրանի խորհրդարանի պատգամաւոր Մոհամմադռեզա Ահմադի Սանգարին Twitter-ի իր միկրոբլոգում յորդոր է յղել Ադրբեջանին։

«alikonline.ir» - Իրանի խորհրդարանի պատգամաւոր Մոհամմադռեզա Ահմադի Սանգարին Twitter-ի իր միկրոբլոգում յորդոր է յղել Ադրբեջանին։

«Կարծես թէ Բաքւի ղեկավարութիւնը մոլորութեան մէջ է ընկել թուրքական դոպինգի պայմաններում ձեռք բերւած յաղթանակներից:

Ձեր փոքր երկրի տարիքը մեր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամաւորի տարիքից փոքր է։ Այնպէս որ, իզուր մի խայտառակէք ինքներդ ձեզ»,- գրել է նա։

Նշենք, որ վերջին շրջանում Թեհրան-Բաքու յարաբերութիւններում հերթական լարւածութիւնն է նկատւում։ Ադրբեջանական ուղղութեամբ աշխատող իրանցի բարձրաստիճան հոգեւորականներից մէկը վերջին ուրբաթօրեայ աղօթքում անդրադառնալով Ադրբեջանի հակաիրանական քայլերին՝ ասել էր, որ «Առիւծի պոչի հետ մի՛ խաղացէք»։ Իրանցի հոգեւորականին Բաքւից պատասխանել են ադրբեջանցի պատգամաւորի մակարդակով եւ ասել, որ «Եթէ առիւծը Իրանն է ու հետն էլ պոչ ունի, կը կտրենք պոչը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։