Հա

Քաղաքական

26/09/2021 - 10:10

«Միջուկային գործարքի վերաբերեալ Իրանի դիրքորոշումները պայմանաւորւած են՝ ԱՄՆ-ի գործնական քայլերի կատարմամբ». ԱԳ նախարար

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Նիւ Եօրքից ժամանելուց առաջ լրագրողների հետ զրոյցի ընթացքում անդրադարձել է իր այցի արդիւնքներին՝ նշելով, որ հանդիպումներ է ունեցել աւելի քան 50 երկրների քաղաքական ղեկավարութեան հետ, ինչպէս նաեւ՝ համատեղ նիստեր է գումարել ազդեցիկ լրատւամիջոցների եւ համալսարանների դասախօսների հետ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Նիւ Եօրքից ժամանելուց առաջ լրագրողների հետ զրոյցի ընթացքում անդրադարձել է իր այցի արդիւնքներին՝ նշելով, որ հանդիպումներ է ունեցել աւելի քան 50 երկրների քաղաքական ղեկավարութեան հետ, ինչպէս նաեւ՝ համատեղ նիստեր է գումարել ազդեցիկ լրատւամիջոցների եւ համալսարանների դասախօսների հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Տարբեր երկրներ մրցակցութեան մէջ էին մտել՝ Իրանի պատւիրակութեան հետ հանդիպելու նպատակով՝ նկատի առնելով, Իրանի տարածաշրջանային կարեւոր դերակատարութիւնը»,- նշել է նա՝ աւելացնելով, որ որոշ հանդիպումներ գրաֆիկի գերծանրաբեռնւածութեան պատճառով չստացւեց:

Նիւեօրքեան հանդիպումների առանցքում ըստ նախարար Ամիր Աբդօլլահեանի՝ առեւտրատնտեսական եւ միջազզային տնտեսական կապերի ընդլայնման հարցերի վերաբերեալ քննարկումներն էր:

Միջուկային գործարքի վերաբերեալ բանակցութիւնների վերսկսմանն՝ անդրադառնալով մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նկատել է, որ ԱՄՆ-ն շտապողականութեան է մատնւել եւ անտրամաբանական գործողութիւններ է իրականացնում:

«Մեզ համար կարեւոր է գործնական քայլերի կատարումը: Մենք հետեւելու ենք Միջուկային գործարքի վերականգմանը միտւած գործնական քայլերի իրականացմանը եւ խուսափում ենք իրարամերժ օրակարգերին հաւատալուն»,- յստակեցրել է նախարարը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի գործողութիւններին՝ Միջուկային գործարքի վերաբերեալ:

Միջուկային գործարք վերադառնալու Իրանի նախապայմաններին անդրադառնալով, նախարար Ամիր Աբդօլլահեանը յստակեցրել է, որ ԱՄՆ-ի կողմից գործնական քայլերի ձեռնարկումը՝ մեր դիրքորոշումների եւ հետագայ քայլերի վերաբերեալ որոշումներ կայացնելու նախապայմաններից է:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։