Հա

Քաղաքական

28/09/2021 - 08:10

«Իսրայէլի վարչապետի ելոյթն Իրանի վերաբերեալ լի էր ստերով». Մաջիդ Թախթ Ռաւանչի

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին արձագանգել է նախօրէին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում Իսրայէլի վարչապետի ելոյթին՝ նշելով, որ այն Իրանի վերաբերեալ լի էր ստերով:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին արձագանգել է նախօրէին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում Իսրայէլի վարչապետի ելոյթին՝ նշելով, որ այն Իրանի վերաբերեալ լի էր ստերով. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«ՄԱԿ-ում, իրանոֆոբիան հասաւ իր գագաթնակէտին: Սիոնիստական ռեժիմի վարչապետի ելոյթն Իրանի մասին լի էր ստերով: Այս ռեժիմը՝ հարիւրաւոր միջուկային մարտագլխիկներով, չի կարող քննարկել մեր միջուկային խաղաղ ծրագիրը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թախթ Ռաւանչին՝ յաւելելով. «Պաղեստինի նկատմամբ նրա լռութիւնը ցոյց է տալիս պաղեստինցիներին իրաւունքներից զրկելու նրանց վճռականութիւնը»:

Յիշեցնենք, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Նաֆթալի Բենէթը երկուշաբթի օրը ելոյթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում, որի ընթացքում կրկնել է Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերեալ այդ վարչակազմի անհիմն եւ կեղծ մեղադրանքները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։