Հա

Քաղաքական

28/09/2021 - 10:10

Եռեակ կղզիների մասին ԱՄԷ պնդումներին Իրանի պատասխանը եւ պարսից ծոցի մասին նախազգուշացումը

ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում Իրանի Իսլամական Հանրապետութեան պատւիրակութիւնն ընդգծել է, որ իրանական Աբու Մուսա, Փոքր Թոմբ եւ Մեծ Թմոմբ կղզիներն Իրանի տարածքի անքակտելի մասն են, եւ հակառակի վերաբերեալ ցանկացած պնդում կտրականապէս մերժւելու է:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում Իրանի Իսլամական Հանրապետութեան պատւիրակութիւնն ընդգծել է, որ իրանական Աբու Մուսա, Փոքր Թոմբ եւ Մեծ Թմոմբ կղզիներն Իրանի տարածքի անքակտելի մասն են, եւ հակառակի վերաբերեալ ցանկացած պնդում կտրականապէս մերժւելու է. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Արձագանգելով իրանական եռեակ կղզիների վերաբերեալ ԱՄԷ-ի անհիմն պնդումներին, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնն հանդէս է եկել յայտրարութեամբ, որն ընթերցւել է Գլխաւոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կրկնում է իր հաստատուն եւ սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ չի ճանաչում Իրանի եւ ԱՄԷ-ի միջեւ նման վէճի առկայութիւնը: Այս երեք կղզիները եղել են Իրանի տարածքի անբաժանելի մասը, եւ հակառակի վերաբերեալ ցանկացած պնդում կտրականապէս մերժւում է:

Այնուամենայնիւ, եւ բարիդրացիութեան սկզբունքի նկատմամբ իր առաւելագոյն յարգանքը ցուցաբերելու համար, Իրանը միշտ պատրաստ է ԱՄԷ-ի հետ երկխօսութեան՝ նպատակ ունենալով վերացնել Աբու Մուսա կղզու շուրջ ԱՄԷ-ի կողմից ցանկացած թիւրիմացութիւն»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Իրանի Իսլամական Հանրապետութեան պատւիրակութիւնը նաեւ կրկնել է Պարսից ծոցի ճիշտ անւանման օգտագործման անհրաժեշտութիւնը` ի պատասխան Գլխաւոր ասամբլեայի նիստում ԱՄԷ ներկայացուցչի ելոյթին եւ Պարսից ծոցի կեղծանւան օգտագործմանը:

«ԱՄԷ ներկայացուցչին պէտք է յիշեցնել նաեւ, որ «Պարսից ծոց» ճիշտ կապակցութիւնն օգտագործւել է Արաբական թերակղզու եւ Իրանի բարձրավանդակի միջեւ ջրային տարածքի անւանման համար, դեռեւսր մ.թ.ա. 500 թւականից, եւ այդ անւանումը յաւերժ կը մնայ»,- ընդգծւած է յայտարորութեան մէջ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։