Հա

Քաղաքական

28/09/2021 - 12:00

Իրանը պատասխանել է սիոնիստական ռեժիմի վարչապետի արտայայտութիւններին

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնը պատասխանել է նախօրէին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում սիոնիստական ռեժիմի վարչապետ Նաֆթալի Բենէթի ելոյթին:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնը պատասխանել է նախօրէին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում սիոնիստական ռեժիմի վարչապետ Նաֆթալի Բենէթի ելոյթին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Պարոն նախագահ,

Օգտւելով առիթից, ցանկանում եմ պատասխանել Իսրայէլի վարչապետի անհիմն պնդումներին:

Իր տխրահռչակ նախորդի պէս, նա որքան հնարաւոր էր փորձում էր կեղծ տեղեկութիւններ եւ անհիմն մեղադրանքներ ներկայացնել իմ երկրի դէմ: Անմեղ ձեւանալով՝ նա յուսահատօրէն փորձում էր արդարացնել Իսրայէլի ռեժիմը:

Իհարկէ, դա զարմանալի չէ, քանի որ խաբէութիւնը միշտ եղել է նրանց օրակարգի մի մասը:

Նրա նենգ նպատակը պարզ է՝ քողարկել վերջին եօթ տասնամեակների ընթացքում տարածաշրջանում սիոնիստական ​​ռեժիմի բոլոր ծաւալապաշտական եւ ապակայունացնող քաղաքականութիւնն ու յանցաւոր վարքագիծը:

Նման կեղծ տեղեկութիւններ եւ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու փոխարէն, նա պէտք է ասէր, որ որպէս տարածաշրջանում միակ օկուպանտ ուժը, որը հրահրել է աւելի քան 15 պատերազմ եւ յարձակւել իր բոլոր հարեւանների վրայ առանց բացառութեան, այլ, նոյնիսկ, տարածաշրջանից դուրս գտնւող երկրների վրայ եւ, դեռեւս, շարունակում է օկուպացնել որոշ տարածքներ՝ կատարելով բոլոր չորս խոշոր միջազգային յանցագործութիւնները ոչ թէ մէկ, այլ բազմիցս եւ երբեմն միաժամանակ: Եւ այս երկար սեւ ցուցակը շարունակւում է:

Նա նոյնիսկ մէկ անգամ չանդրադարձաւ պաղեստինցիների անքակտելի իրաւունքներին, որոնք ապրում են Իսրայէլի ռեժիմի դաժան օկուպացիայի եւ տիրապետութեան ներքոյ՝ աւելի քան եօթ տասնամեակ, եւ Գազայի հատւածի անօրինական եւ անմարդկային պաշարմանը, որն այն դարձրել է աշխարհում ամենամեծը բաց բանտը:

Փոխարէնը, նա խաբէութեամբ փորձեց ներկայացնել իր ռեժիմը որպէս տարածաշրջանի միակ ժողովրդավարութիւնը՝ շրջանցելով այն իրողութիւնը, որ այս ռեժիմի կառավարիչները միշտ ներգրաււած են եղել ահաբեկչական գործողութիւններում, եւ նրանցից ոմանք նոյնիսկ յայտնի են որպէս անմեղ պաղեստինցիների դահիճներ:

Օրինակ՝ միայն 2021 թւականի մայիսին Գազայի հատւածում իրենց դաժան, լայնածաւալ 11-օրեայ պատերազմում իսրայէլական ուժերը սպանեցին 256 պաղեստինցու, այդ թւում՝ 66 երեխայի եւ 40 կնոջ, ներառեալ՝ մէկ ընտանիքի 13 անդամների, որոնք թաղւեցին իրենց տան փլատակների տակ: Նրանցից շատերը երեխաներ էին, իսկ մէկը՝ վեց ամսական: Իսրայէլի ռեժիմի կառավարիչների համար լաւագոյն յատկանիշը երեխաներ սպանող ահաբեկիչներն է:

Նա նաեւ պէտք է բացատրի, թէ ինչու է շարունակում առգրաւել եւ աւերել պաղեստինցիների տները, բռնի կերպով տեղահանել նրանց բնակիչներին եւ սպանել խաղաղ պաղեստինցի ցուցարարներին:

Այս ռեժիմի վայրագ քաղաքականութիւնն ու դաժան գործողութիւններն ակնյայտօրէն խախտում են միջազգային իրաւունքի, յատկապէս՝ միջազգային մարդասիրական իրաւունքի հիմնական բարոյական եւ հումանիտար սկզբունքներն ու կանոնները:

Այս ռեժիմը չի կարող ուշադրութիւն շեղել տարածաշրջանում իր արատաւոր եւ ապակայունացնող գործունէութիւնից՝ սկսելով իրանատեացութեան համակարգւած ծրագիր, ներառեալ այն, ինչ այսօր ասաց մեր խաղաղ միջուկային ծրագրի մասին:

Իսրայէլի ռեժիմը, իր ամենազարգացած դասական զէնքերով եւ զանգւածային ոչնչացման զէնքերով, շարունակում է սպառնալ խաղաղութեանը եւ անվտանգութեանը տարածաշրջանում եւ դրանից դուրս, եւ շարունակում է չմիանալ միջազգային պայմանագրերին, որոնք արգելում են զանգւածային ոչնչացման զէնքերն՝ անտեսելով միջազգային լուրջ եւ յամառ պահանջները, եւ լրջօրէն խանգարում է Մերձաւոր Արեւելքում միջուկային զէնքից զերծ գօտու ստեղծումը, որն առաջարկել է Իրանը դեռեւս 1974 թւականին:

Այդուհանդերձ, այս ռեժիմը լկտիաբար ձգտում է Իրանի սովորական սպառազինութեան հնարաւորութիւնները կամ նրա բացառապէս խաղաղ միջուկային ծրագիրը, որը գտնւում է ՄԱԳԱՏԷ-ի ամենախիստ վերահսկողութեան ներքոյ, ներկայացնել որպէս մարտահրաւէր տարածաշրջանային կայունութեանը: Իհարկէ, սա ոչ այլ ինչ է, քան կեղծաւոր քայլ, որը շեղում է ուշադրութիւնը տարածաշրջանի խաղաղութեան եւ անվտանգութեան իրական սպառնալիքից եւ, յատկապէս, միջուկային զէնքի եւ միջուկային օբիեկտների գաղտնի զինանոցից եւ իր միջազգային վերահսկողութիւնից դուրս գործողութիւններից:

Նա (Իսրայէլի վարչապետը-ԽՄԲ.) եւս մէկ անգամ սպառնալից լեկսիկոն օգտագործեց իմ երկրի դէմ՝ մերժելով այս կազմակերպութեան, ներառեալ այս կարեւոր համագումարը ղեկավարող բոլոր սկզբունքները՝ ՄԱԿ-ի կանոնադրութեան ակնյայտ խախտմամբ: Նա չպէտք է պատրանքներ ունենայ մեր անվտանգութիւնն ու շահերը պաշտպանելու մեր կարողութեան եւ վճռականութեան մասին: Նրա ռեժիմը պէտք է խուսափի տարածաշրջանում ցանկացած սխալ հաշւարկից եւ արկածախնդիր գործողութիւններից: Մենք ցոյց ենք տւել, որ չենք վարանում ցանկացած պահի, ցանկացած սպառնալիքից պաշտպանւելու մեր բնորոշ իրաւունքից օգտւել:

Իմ պատւիրակութիւնը կտրականապէս մերժում է Իսրայէլի ռեժիմի բոլոր անհիմն պնդումները իմ երկրի, այդ թւում՝ մեր նախագահի դէմ»,- իր ելոյթում նշել է իրանական պատւիրակութեան ներկայացուցիչը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։