Հա

Քաղաքական

29/09/2021 - 11:50

«Լաւ կը լինի, որ Ադրբեջանը չփորձի խաղեր խաղալ Իրանի հետ». Իրանի հայ պատգամաւոր Արա Շահվերդեանի բացառիկ զրոյցը

Այն, որ Գորիս-Կապան ճանապարհն Իրանի եւ Հայաստանի համար ռազմավարական նշանակութիւն ունի, յայտնի բան է: Սակայն այդ ճանապարհն Իրանի համար առանձնայատուկ է նաեւ նրանով, որ անմիջական կապ է ԵՏՄ-ի հետ, ինչպէս նաեւ դէպի Վրաստան տանող բեռնափոխադրումների եւ տնտեսական կապերի ուղի: Մինչդեռ, ինչպէս պնդում են իրանահայ պատգամաւորները, Թեհրանն անգամ տեղեկացւած չի եղել, երբ Հայասստանը այդ ճանապարհի մի հատւածը հռչակեց Ադրբեջանի մաս:

«alikonline.ir» - Այն, որ Գորիս-Կապան ճանապարհն Իրանի եւ Հայաստանի համար ռազմավարական նշանակութիւն ունի, յայտնի բան է: Սակայն այդ ճանապարհն Իրանի համար առանձնայատուկ է նաեւ նրանով, որ անմիջական կապ է ԵՏՄ-ի հետ, ինչպէս նաեւ դէպի Վրաստան տանող բեռնափոխադրումների եւ տնտեսական կապերի ուղի: Մինչդեռ, ինչպէս պնդում են իրանահայ պատգամաւորները, Թեհրանն անգամ տեղեկացւած չի եղել, երբ Հայասստանը այդ ճանապարհի մի հատւածը հռչակեց Ադրբեջանի մաս: Իրանը տեղեկակացւած չէ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանաւորւածութիւնների վերաբերեալ: «Նկատի առնելով հարեւանական յարբերութիւնները, լաւ կը լինէր, որ Հայաստանն այդ առումով աւելի շատ համագործակցէր Իրանի հետ»,- «Իրաւունք»-ի հետ զրոյցում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհատւածի Որոտանի հատւածում տեղակայւած ադրբեջանական յենակէտի տեղադրման հետ կապւած առաջացած խնդիրներին, ասաց Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Աար Շահվերդեանը` ընդգծելով.

- Այնուամենայնիւ, Իրանը բազմիցս յայտնել է, որ միջազգայնօրէն ճանաչւած սահմանները եւ տարածքային ամբողջականութեան պահպանումն իր «կարմիր գծերից» են: Իրանը սահմանային փոփոխութիւնները անընդունելի է համարում եւ այն չի հանդուրժի:

Իրանի համար նաեւ կարեւոր է Հայաստանը, քանի որ այն կամուրջ է Իրանից Ռուսաստան բեռնափոխադրումների, ինչպէս նաեւ` եւրոպական երկրների ուղղութեամբ, տրանսպորտային դարպաս լինելու առումով. Հայաստանը կարող է կամուրջ լինել ե՛ւ Ռուսաստանի ե՛ւ Եւրոպական երկների, ինչպէս նաեւ` եւրասիական երկների ուղղութեամբ:

 

- Այնուամենայնիւ, ինչպէ՞ս կը գնահատէք հայ-իրանական գործընկերութիւնը:

- Համոզւած եմ, որ Իրանը Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գործընկեր է, եւ կայ մեծ ներուժ կապերի ընդլայնման ուղղութեամբ: ՀՀ իշխանութիւնները պէտք է ձգտեն յարաբերութիւնների, այդ թւում` Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդման ուղղութեամբ` դրական արդիւնքներ ապահովելու համար: ՀՀ-ի եւ Իրանի միջեւ առկայ է տնտեսական յարաբերութիւնների ընդլայնման մեծ հնարաւորութիւններ:

Իրանի նոր կառավարութիւնը` նախագահ Ռէյիսիի գլխաւորութեամբ կարեւորում է հարեւան երկների հետ յարաբերութիւնների ամրապնդումը: Ցանկալի է, որ ՀՀ-ի իշխանութիւնը նոյնպէս որդեգրի այս մօտեցումը:

Իրանը մեծապէս կարեւորում է տարածաշրջանային խաղաղութեան ամրապնդման ուղղութեամբ` հարեւան երկների հետ բարիդրացիական յարբերութիւնների ամրպանդումը:

ՀՀ-ի հետ բարիդրացիական յարբերութիւնների ամրապդնման ձգտումների մասին վկայում է Իրանի գործողութիւնները: Վերջին շրջանում ՀՀ անկախութեան օրւայ առիթով, Իրանի պետական իշխանութիւնները, այդ թւում` նախագահ Ռէյիսին շնորհաւորական ուղերձներ յղեցին ՀՀ-ին: Այն շատ կարեւոր մեսիջ էր երկու երկների յարաբերութիւնների ընդլայնման առումով, քանի որ Իրանը հենց առաջին երկներից էր, որն շնորհաւորեց անկախութեան օրը:

 

- Պարոն Շահվերդեան, սակայն ճանապարհի խնդիրը դեռ կայ:

- Ինչ վերաբերում է ճանապարհի վերաբերեալ խոչընդոտներին, ապա այն կարող է լուրջ սպառնալիքի վերածւել երկու երկների յարաբերութիւններում:

արեւոր է, ՀՀ-ն ձգտի Իրանի հետ ցամաքային սահմանը անառիկ պահել եւ կողմերը ձգտեն ճանապարհների եւ անցակէտերի անվտանգութիւնն ապահովել:

Իրանը զգօն է եւ հետեւում է տարածաշրջանային զարգացումներին, եւ ինչպէս օդային, այնպէս էլ` ցամաքային սահմանների ուղղութեամբ ցանկացած ոտնձգութիւն կը ստանայ Իրանի համարժէք պատասխանը, հետեւաբար լաւ կը լինի, որ Ադրբեջանը չփորձի խաղեր խաղալ Իրանի դէմ:

Գորիս-Որոտան ճանապարհին ադրբեջանական զինւած ծառայողները անօրինական հիմունքներով ՀՀ-ում գտնւող եւ միջպետական ճանապարհի այդ հատւածով երթեւեկող իրանական պետհամարանիշներով բեռնատարերից անօրինական գումարներ էին գանձում:

Այդ գործողութիւնները կարող է նաեւ ազդել Իրանից ՀՀ-ի ուղղութեամբ վառելիքի ներկրման գների թանկացմանը, խոչընդոտներ առաջանցել երկու երկների տնտեսական յարբերութուններում: Գումարների գանձումը կարող է ազդել ապրանքների ինչպէս նաեւ` վառելիքի գների թանկացմանը` ի վնաս ՀՀ քաղաքացիների:

 

Զրոյցը՝ Իլոնա Ազարեանի

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։