Հա

Քաղաքական

04/10/2021 - 16:50

«Իրանը թոյլ չի տայ օտար երկրներին խզել իր յարաբերութիւնները հարեւան երկրների, այդ թւում՝ Հայաստանի հետ». ԻԻՀ ԱԳ նախարար

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը թոյլ չի տայ, որ արտաքին միջամտութիւնը խզի իր յարաբերութիւնները հարեւան երկրների հետ: Ինչպէս փոխանցում է «Մեհր» գործակալութիւնը, նման յայտարարութեամբ է հանդէս եկել Իրանի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը հայ պաշտօնակցի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի հետ բանակցութիւնների աւարտին կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութիւնը թոյլ չի տայ, որ արտաքին միջամտութիւնը խզի իր յարաբերութիւնները հարեւան երկրների հետ: Ինչպէս փոխանցում է «Մեհր» գործակալութիւնը, նման յայտարարութեամբ է հանդէս եկել Իրանի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը հայ պաշտօնակցի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի հետ բանակցութիւնների աւարտին կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:

«Այսօր մենք համաձայնել ենք զարգացնել համագործակցութիւնը տնտեսութեան, առեւտրի եւ զբօսաշրջութեան բոլոր ոլորտներում: Առեւտուրն ու Հայաստանով անցնող տարանցիկ ուղին շահագործելը երկու երկրի համար փոխադարձ մտահոգութեան թեմաներից են»,- ասել է իրանցի նախարարը:

«Մենք գործընթաց ենք մշակել, որը թոյլ կը տայ արագօրէն վերակենդանացնել երկու երկրի տարանցիկ ճանապարհները եւ ուղիները: Առաջիկայ շաբաթներին մենք առաւել մեծ ակտիւութիւն կը տեսնենք երկու երկրի յարաբերութիւններում: Մեր տարածաշրջանը եւ մեր հարեւանները ծանր իրավիճակում են որոշ հատւածներում սիոնիստական ռեժիմի եւ ահաբեկիչների ներկայութեան պատճառով»,- յաւելել է պաշտօնեան՝ ընդգծելով:

Վերջինս շեշտել է, որ իրենք «թոյլ չեն տայ որոշ երկրների ազդել հարեւան երկրների, այդ թւում՝ Հայաստանի հետ Իրանի յարաբերութիւնների վրայ»: «Մեր տարածաշրջանը ոչ մի դէպքում չի հանդուրժի նոր բարձրագոչ պահանջներ: Տարածաշրջանում առկայ խնդիրները պէտք է լուծւեն տարածաշրջանի ժողովուրդների կողմից՝ առանց արտաքին միջամտութեան»,- շեշտել է Աբդօլլահեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։