Հա

Քաղաքական

09/10/2021 - 13:40

«Իրանը շարունակելու է կանգել Սիրիայի թիկունքին». ԱԳ նախարար

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Սիրիա ժամանելուց յետոյ, լրագրողների հետ զրոյցում նշել է, որ Իրանը շարունակելու է աջակցել Սիրիային՝ կանգնելով այդերկրի թիկունքին:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Սիրիա ժամանելուց յետոյ, լրագրողների հետ զրոյցում նշել է, որ Իրանը շարունակելու է աջակցել Սիրիային՝ կանգնելով այդ երկրի թիկունքին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մոսկւայի եւ Բէյրութի աշխատանքային ուղեւորութիւններն աւարտելուց յետոյ, այժմ Սիրիայում եմ՝ հանդիպելու նախագահ Բաշշար Ասադի հետ»,- նշել է ԱԳ նախարարը՝ յաւելելով, որ հանդիպման ընթացքում քննարկւելու են տարածաշրջանային երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր:

Ըստ նախարարի՝ Իրանի ռազմավարական դաշնակցի, բարեկամ եւ հարեւան երկրի՝ Սիրիայի իշխանութեան բարձրաստիճան պաշտօնեաների հետ քննարկումներ են ծաւալւելու անվտանգային հարցերի եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերեալ:

«Վերջին շաբաթների ընթացքում կարեւոր երկխօսութիւններ են կայացել երկու երկրների միջեւ՝ բազմակողմ յարաբերութիւնների ընդլայնման, տնտեսական, առեւտրային, ինչպէս նաեւ՝ զբօսաշրջութեան զարգացման ծրագրերի նախանշման եւ գործադրման վերաբերեալ»,- նշել է նա:

Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը վստահեցրել է, որ երկու երկրների միջեւ ձեռք բերւած համաձայնութիւնները կը գործադրւեն՝ շուտով՝ աւելացնելով, որ Սիրիան զարգացման եւ իր առջեւ եղած մարտահրաւէրների յաղթահարման ուղղութեամբ վճռական քայլեր է կատարում՝ արձանագրելով յստակ արդիւնքներ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։