Հա

Քաղաքական

11/10/2021 - 13:50

«Իրանի համար անթոյլատրելի է Իսրայէլի ներկայութիւնն իր հարեւան երկրներում». ԱԳՆ խօսնակ

Մենք չենք հանդուրժի Իսրայէլի ներկայութիւնը մեր աշխարհագրական տարածքում եւ հարեւան որեւէ երկրում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

«alikonline.ir» - Մենք չենք հանդուրժի Իսրայէլի ներկայութիւնը մեր աշխարհագրական տարածքում եւ հարեւան որեւէ երկրում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ յարաբերութիւններին եւ վերջին շրջանում նկատւող լարւածութեանը, Խաթիբզադէն ասել է. «Իրանը կատակներ չի անում իր անվտանգութեան հարցում: Անբնական է Ադրբեջանի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնները խզել երրորդ երկրի պատճառով: Իրանը յայտնել է իր մտահոգութիւնն Ադրբեջանին, եւ նրանք ասել են, որ կը քննարկեն այդ մտահոգութիւնը»:

ԱԳՆ մամլոյ խօսնակը կրկին շեշտել է, որ հարեւան երկրներում Իսրայէլի ներկայութիւնն անթոյլատրելի է Իրանի համար:

«Իսրայէլը ցանկանում է տարածաշրջանն անապահով տեսնել: Մենք չենք հանդուրժի Իսրայէլի ներկայութիւնը մեր աշխարհագրական տարածքում եւ հարեւան որեւէ երկրում»,- ընդգծել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։