Իրանի ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին զօրավարժութիւններ կը սկսեն երկրի կենտրոնական անապատային տարածքներում:
«alikonline.ir» - Իրանի ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին զօրավարժութիւններ կը սկսեն երկրի կենտրոնական անապատային տարածքներում: Այս մասին տեղեկացնում է«Թասնիմ» լրատւական գործակալութիւնը:
Զօրավարժութիւններն ուղղւած են ՀՕՊ ստորաբաժանումների մարտական պատրաստւածութեան բարձրացմանը, զսպող ուժի ամրապնդմանը, տարբեր սպառնալիքներին դիմակայելու ՀՕՊ համակարգերի գնահատմանը, էլեկտրոնային պատերազմի եւ կիբերյարձակումների դէմ գործողութիւնների իրականացմանն ողջ բանակի եւ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հրամանատարութեան եւ վերահսկման կենտրոնների միջեւ համակարգման բարձրացմանը:
Զօրավարժութեան ընթացքում կօգտագործւեն տեխնոլոգիաներ, խելացի զինամթերք, թեւաւոր հրթիռներ, ինչպէս նաեւ ԱԹՍ-ներ եւ ինքնաթիռներ, կիրականացւեն ռազմավարական նշանակութեան կենտրոնները պաշտպանելու մարտավարութիւն եւ օդային սպառնալիքներից պաշտպանութիւն: