Հա

Քաղաքական

14/10/2021 - 11:00

«Երաշտի եւ գործազրկութեան հետեւանքների չէզոքացումը կառավարութեան առաջնահերթութիւններից են». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ Ֆարս նահանգ կատարած նահանգային այցելութեան ընթացքում նշել է, որ նահանգի երաշտի եւ գործազրկութեան հետեւանքների չէզոքացումը՝ կառավարութեան առաջնահերթութիւններից են:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ Ֆարս նահանգ կատարած նահանգային այցելութեան ընթացքում նշել է, որ նահանգի երաշտի եւ գործազրկութեան հետեւանքների չէզոքացումը՝ կառավարութեան առաջնահերթութիւններից են. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Կառավարութիւնը մեծ կամքով հետեւում եւ ջանքեր է գործադրում՝ նահանգի խնդիրների լուծմանը, եւ կարողականութիւնների զարգացմանը»,- նշել է նախագահը՝ աւելացնելով, որ նահանգային այցելութիւնները, կառավարիչների ջանքերը՝ կը նպաստեն նահանգի զարգացմանը:

Ֆարս նահանգի ժողովրդի հետ հանդիպման եւ լրագրողների հետ զրոյցի ընթացքում նախագահը համապարփակ անդրադարձ է կատարել կառավարութեան ծրագրերին՝ ուղղւած այդ նահանգի հարցերի կարգաւորմանը, գործազրկութեան մակարդակի իջեցմանը, երաշտի հետեւանքով առաջացած խնդիրների լուծմանը:

Կառավարութիւնը յատուկ կատեւորում է Ֆարս նահանգի կարողականութիւնների զարգացմանը եւ ակտիւացմանը՝ նշել է նա, նկատելով, որ Ֆարս նահանգը ունի հսկայական ներուժ զարգացման՝ այն կարող է վերածւել արդիւնաբերական նոր կենտրոնի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։