Հա

Քաղաքական

16/10/2021 - 12:00

«Ոնց, որ սխալ մեսիջներ են հաղորդել նախագահ Ալիեւին». Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ

Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ Մահմուդ Աբբասզադէ Մեշքինին մեկնաբանել է ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիեւի՝ յայտարարութիւնները, թէ Իրանն ու Հայաստանը ներգրաււած են եղել եւ համագործակցութիւններ են ծաւալել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան մէջ:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ Մահմուդ Աբբասզադէ Մեշքինին մեկնաբանել է ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիեւի՝ յայտարարութիւնները, թէ Իրանն ու Հայաստանը ներգրաււած են եղել եւ համագործակցութիւններ են ծաւալել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան մէջ. հաղորդում է Namayandeh.com-ը:

«Իրանը թմրանիւթերի դէմ պայքարի առաջամարտիկներից է, եւ ամբողջ աշխարհին յայտնի է դա: Իրանը շարունակ ջանքեր է գործադրել ուղղւած թմրանիւթերի ապօրինի շրջանառութեան կանխարգելմանը»,- նշել է նա՝ յստակեցնելով, որ եթէ չլինէին Իրանի ջանքերն ամբողջ Եւրոպան եւ Կովկասը կը խորտակւէին թմրանիւթերի ապօրինի շրջանառութեան ճահճում:

Փաստելով, որ թմրանիւթերի դէմ պայքարի արդիւնաւէտութեան ապահովման ուղղութեամբ իրենց կեանքն են զոհաբերել հազարաւոր իրանցիներ, խորհրդարանական պաշտօնեան շեշտել է, որ ալիեւեան յայտարարութիւնները անհիմն են, եւ խախտում են բարեկամական եւ բարիդրացիական յարաբերութիւնների սահմանները:

Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակը ընդգծել է. «Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին արգելել է թմրանիւթերի օգտագործումը այն համարել է հարամ»:

«Ոնց, որ սխալ մեսիջներ են հաղորդել նախագահ Ալիեւին»,- յստակեցրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։