Հա

Քաղաքական

17/10/2021 - 09:30

ԱԳ նախարարը ահազանգել է ԴԱԷՇ-ի եւ Թաքֆիրիների հնարաւոր ակտիւացման վերաբերեալ

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը երէկ հոկտեմբերի 16-ին հանդիպել է Աւստրիայի արտաքին գործերի նախարարութեան գլխաւոր քարտուղար Փիթեր Լաւանսկիի հետ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը երէկ հոկտեմբերի 16-ին հանդիպել է Աւստրիայի արտաքին գործերի նախարարութեան գլխաւոր քարտուղար Փիթեր Լաւանսկիի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում նախարար Ամիր Աբդօլլահեանը դատապարտել է Աֆղանստանի նախորդ շաբաթւայ ահաբեկչական յարձակումը եւ ահազանգել է ԴԱԷՇ-ի եւ այլ թակֆիրի ուժերի հնարաւոր ակտիւացման ռիսկերի վերաբերեալ:

ԱԳ նախարարը հանդիպմանն անդրադարձել է Իրանի եւ Աւստրիայի յարաբերութիւնների պատմական անցեալին եւ յարաբերութիւնների բարձր մակարդակին՝ նշելով, որ Իրանը բարձր է գնահատում Աւստրիայի հետ բարիդրացիական կապերի ամրապնդումը:

Անդրադառնալով կորոնավիրուսի դէմ պայքարի ուղղութեամբ՝ երկու երկրների համագործակցութիւններին, նախարար Ամիր Աբդօլլահեանը նշել է, որ Իրանը կարեւորում է այդ ուղղութեամբ՝ համագործակցութիւնների ծաւալումը եւ ընդլայնումը:

Ինչ վերաբերում է աֆղանստանեան ճգնաժամին, ապա ԱԳ նախարարը ԵՄ-ին՝ կոչ է արել որդեգրել աւելի պատասխանատու քաղաքական դիրքորոշումներ՝ հակաահաբեկչութեան դէմ պայքարի եւ ԴԱԷՇ-ի ակտիւացման կանխարգելման ուղղութեամբ:

Փիթր Լաւանսկին, Աւստրիայի արտաքին գործերի նախարարութեան գլխաւոր քարտուղարը, իր հերթին բարձր է գնահատել Իրանի հետ բազմակողմ յարաբերութիւնների ընդլայնումը: Յոյս է յայտնել, որ բազմակողմ համագործակցութիւնների ընդլայնումը կը նպաստի Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգմանը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։