Հա

Քաղաքական

17/10/2021 - 12:20

«Քննարկւում է Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգման ուղիները». Իսլ. խորհրդարանի նախագահական կազմի խօսնակ

Իսլ. խորհրդարանի նախագահական կազմի խօսնակ Սէյէդ Նեզամէդդին Մուսաւին ԻՌՆԱ-ի հետ զրոյցի ընթացքում նշել է, որ Իսլ. խորհրդարանի այսօրւայ դռնփակ նիստի ընթացքում ԱԳ նախարար Ամիր Աբդօլլահեանի հետ քննարկւելու է Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգման ուղիները:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահական կազմի խօսնակ Սէյէդ Նեզամէդդին Մուսաւին ԻՌՆԱ-ի հետ զրոյցի ընթացքում նշել է, որ Իսլ. խորհրդարանի այսօրւայ դռնփակ նիստի ընթացքում ԱԳ նախարար Ամիր Աբդօլլահեանի հետ քննարկւելու է Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգման ուղիները:

«Վերջին ամիսներին Արեւմտեան Ասիայի զարգացումները, ե՛ւ խորհրդարանականների ե՛ւ հասարակութեան մօտ խնդրայարոյց են եղել, որոնց վերաբերեալ անհրաժեշտ է քննարկումներ ծաւալել, պարզաբանումներ կատարել»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է խորհրդարանի այսօրւայ նիստին եւ արտգործնախարարի նիստին ներկայանալուն, ապա, Մուսաւին նշել է, որ ԱԳ նախարարը ներկայացնելու է մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան վերջին զարգացումները եւ դիւանագիտական ձեռքբերումները:

Խորհրդարանական նիստի ընթացքում անդրադարձ է կատարւելու իրաքեան եւ աֆղանաստանեան զարգացումներին, այդ ուղղութեամբ Իրանի որդեգրած քաղաքականութեանը:

Նախանշւելու են ընթացակարգեր կապւած՝ Միջուկային գործարքի վերականգման ուղիների վերաբերեալ, իսկ յաջորդ շաբաթւայ ընթացքում՝ թւով 35 մշակութային բանագնաց գործուղւելու են ասիական, աֆրիկեան եւ լատինամերիկեան երկրներ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։