Հա

Քաղաքական

18/10/2021 - 12:20

Իրանում եւ Հայաստանում կը ստեղծւի Արաքս գետի աղտոտւածութիւնն ուսումնասիրող յատուկ յանձնաժողով

Իրանի գլխաւոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Իրանի պետական ռադիոհեռուստատեսութեան լրատւական գործակալութեանը (IRIB) տւած հարցազրոյցում, Հայաստանի տարածքում Արաքս գետի ջրի աղտոտման մասին ասել է. «Հայաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում ամենակարեւոր հարցերից մէկը Արաքս գետի աղտոտւածութիւնն էր, որը ես քննարկեցի այս երկրի պաշտօնեաների հետ»:

«alikonline.ir» - Իրանի գլխաւոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Իրանի պետական ռադիոհեռուստատեսութեան լրատւական գործակալութեանը (IRIB) տւած հարցազրոյցում, Հայաստանի տարածքում Արաքս գետի ջրի աղտոտման մասին ասել է. «Հայաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում ամենակարեւոր հարցերից մէկը Արաքս գետի աղտոտւածութիւնն էր, որը ես քննարկեցի այս երկրի պաշտօնեաների հետ»:

Մոնթազերին յաւելել է, որ հանդիպումների ժամանակ որոշւել է ստեղծել յատուկ յանձնաժողով, որն ուսումնասիրելու է Իրանում եւ Հայաստանում Արաքսի աղտոտւածութիւնը:

«Արաքս գետի հարցը կարեւոր է երկու երկրների համար եւ մենք վճռական ենք այս խնդիրը հետապնդելու մինչեւ ցանկալի արդիւնքին հասնելը»,- ասել է Իրանի գլխաւոր դատախազը։

Pars Today-ը գրում է, որ Արաքսը ջրառատ գետի անուն է, որը սկիզբ է առնում Թուրքիայի Անատոլիայի շրջանի Բինգօ լեռներից: Այս գետի երկարութիւնը 1072 կմ է: Արաքս գետը վերջին տարիներին աղտոտւել է Հայաստանի տարածքում գետը լցւող կեղտաջրերի հետեւանքով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։