Հա

Քաղաքական

20/10/2021 - 10:30

«Իրանը ողջունում է կայունութեան ամրապնդումն՝ Իրաքում». Հոսէյն Ամիր Աբդօլլահեան

ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Իրաքի նախկին վարչապետ Ադէլ Աբդօլլմահդիի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանը ողջունում է կայունութեան ամրապնդումն Իրաքում:

«alikonline.ir» - ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Իրաքի նախկին վարչապետ Ադէլ Աբդօլլմահդիի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանը ողջունում է կայունութեան ամրապնդումն Իրաքում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Անհրաժեշտ է գործնականացնել Իրանի եւ Իրաքի միջեւ տարբեր ոլորտների՝ տնտեսական, մշակութային, քաղաքական եւ այլ ուղղութիւններով յարաբերութիւնները»,- նշել է նա՝ կարեւորելով, երկու հարեւան երկրների կապերի սերտացումը:

Բարձր գնահատելով երկկողմ կապերի բարձր մակարդակը, նախարար Ամիր Աբդօլլահեանը նշել է, որ Իրանը տրամադրւած է վճռակամութեամբ՝ Իրաքի հետ կապերի զարգացման առնչութեամբ:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ տարբեր ոլորտի ընդհանրութիւններին, ԱԳ նախարարը կարեւորել է՝ առկայ ներուժի իրացումը՝ յանուն երկու երկրների ժողովուրդների եւ կառավարութեան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։