Հա

Քաղաքական

20/10/2021 - 13:00

«Կառավարութիւնը կարեւորում է հասարակութեան տարբեր շերտերի հետ երկխօսութեան ծաւալումը». Հանրապետութեան նախագահ

Այսօր հոկտեմբերի 20-ին, հոգեւորականների հետ հանդիպման ընթացքում Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին նշել է, որ կառավարութիւնը կարեւորում է հասարակութեան տարբեր շերտերի եւ խմբերի հետ երկխօսութեան ծաւալումը՝ շեշտելով, նրանց կարծիքը հաշւի առնելու անհրաժեշտութեանը:

«alikonline.ir» - Այսօր հոկտեմբերի 20-ին, հոգեւորականների հետ հանդիպման ընթացքում Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին նշել է, որ կառավարութիւնը կարեւորում է հասարակութեան տարբեր շերտերի եւ խմբերի հետ երկխօսութեան ծաւալումը՝ շեշտելով, նրանց կարծիքը հաշւի առնելու անհրաժեշտութեանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Կառավարութիւնը մեծ ջանքեր է գործադրում կայուն կապ ապահովելու հասարակութեան տարբեր խմբերի հետ, այդ թւում՝ հոգեւորականների, համալսարանի դասախօսների, մշակութային գործիչների հետ՝ նպաստելով, երկրի զարգացմանը, ժողովրդի խնդիրների լուծմանը»,- նշել է նախագահը:

Հանրապետութեան նախագահը կարեւորել է՝ կորոավիրուսի դէմ պայքարին զուգահեռ, ժողովրդի կենսամակարդակի բարելաււման քայլերը, հասարակութեան մշակութային եւ կրօնական արժէքների ամրապնդմանը՝ հետամուտ լինելով:

Նախագահ Ռէյիսին՝ կարեւորելով, հոգեւորականների, եւ ժողովրդի միջեւ ձեւաւորւած փոխվստահութեան մթնոլորտը նշել է, որ այն անհրաժեշտ է ուղղորդել՝ հասարակութեան խնդիրների լուծմանը, եւ կարիքների վերացմանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։