Հա

Քաղաքական

21/10/2021 - 10:20

Երկիր է ներմուծւել «Սինոֆարմ» պատւաստանիւթի հերթական խմբաքանակը

Կարմիր Մահիկը ձեռք է բերել COVID-19-ի դէմ չինական «Սինոֆարմ» պատւաստանիւթի հերթական խմբաքանակը:

«alikonline.ir» - Կարմիր Մահիկը ձեռք է բերել COVID-19-ի դէմ չինական «Սինոֆարմ» պատւաստանիւթի հերթական խմբաքանակը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Այն, Կարմիր Մահիկի ջանքերով երկիր ներմուծւած պատւաստանիւթերի 29-րդ խմբաքանակ է: Ներառում է 6 մլն. դեղաչափ «Սինոֆարմ» պատւաստանիւթ: Այսպիսով, վերջին շաբաթների ընթացքում երկիր են ներմուծւել 36 միլիոն դեղաչափ հակակորոնավիրուսային «Սինոֆարմ» պատւաստանիւթ:

Նշւում է, որ «Սինոֆարմ» պատւաստանիւթն ունի Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թոյլտւութիւն: Պատւաստանիւթի արդիւնաւէտութեան եւ անվտանգութեան տւեալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանւած չափանիշներին:

Այդ առիթով, Կարմիր Մահիկի ներկայացուցիչ Քարիմ Հեմաթին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում նշել է, որ կազմակերպութիւնը շարունակում է իր ջանքերն ուղղել համավարակի դէմ պատւաստանիւթերի աւելի մեծ խմբաքանակների ձեռքբերման ուղղութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։