Հա

Քաղաքական

21/10/2021 - 11:30

«Ադրբեջանը ազատ է արձակել ձերբակալւած երկու իրանցի վարորդներին». Խաթիբզադէ

Ադրբեջանը ազատ է արձակել, այդ երկրի կողմից ձերբակալւած երկու իրանցի վարորդներին: Այս մասին յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

«alikonline.ir» - Ադրբեջանը ազատ է արձակել, այդ երկրի կողմից ձերբակալւած երկու իրանցի վարորդներին: Այս մասին յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ պատասխանելով, YJC.ir-ի լրագրողի հարցմանը:

«Բաքւի կողմից ձերբակալւած երկու իրանցի վարորդները, ազատ են արձակւել եւ յանձնւել Բաքւում Իրանի դեսպանատանը»,- նշեց ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը:

Յիշեցնենք, որ Ադրբեջանցի դիմակաւորւած ու զինւած ծառայողները Գորիս-Կապան աւտոմայրուղու Որոտանի հատւածում ապօրինի կերպով ձերբակալել էին իրանցի բեռնատարների վարորդներին, իսկ որոշ բեռնատարների վարորդներից ստուգել էին փաստաթղթերը եւ գումար էին պահանջել` հիմնաւորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պէտք է վճարեն։

ԱԳ նախարարութիւնը դատապարտել էր այս ապօրինի գործողութիւնը, բազմիցս յայտարարել էր, որ Իրանը հետամուտ է ադրբեջանցիների կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման հարցին, Իրանը պահանջել էր անյապաղ ազատ արձակել վարորդներին, ինչպէս նաեւ հանդիպում կազմակերպել պաշտօնատար անձանց հետ՝ այս խնդրին լուծում տալու համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։