Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացում նշել է, որ կորոնավիրուսի նոր ալիքի բռնկումը չպէտք է նոր, անկանխատեսելի զարգացումների առիթ դառնայ, ստեղծելով անսպասելի եւ անվերահսկելի խնդիրներ:
«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացում նշել է, որ կորոնավիրուսի նոր ալիքի բռնկումը չպէտք է նոր, անկանխատեսելի զարգացումների առիթ դառնայ, ստեղծելով անսպասելի եւ անվերահսկելի խնդիրներ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Անհրաժեշտ է համապատասխան լուծումներ կիրառել՝ կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման կանխարգելման ուղղութեամբ՝ ձեռնարկելով համապատասխան հակաճգնաժամային միջոցառումներ»,- նշել է նախագահը:
«Կորոնավիրուսի վերահսկման առումով մեզ անհրաժեշտ է ամենատարբեր միջոցառումների իրականացումը, այդ թւում՝ հասարակական կարծիքի ձեւաւորում. ինչպէս՝ պատւաստումների, այնպէս էլ՝ հակահամաճարակային միջոցառումների պահպանման վերաբերեալ»,- նշել է նախագահը:
Անդրադառնալով, կորոնավիրուսի դէմ պայքարի միջոցառումներին, նախագահ Ռէյիսին նշել է, որ բոլոր լրատւամիջոցները, եւ գերատեսչութիւններն, առկայ գործիքակազմով՝ ԶԼՄ-ներ եւ այլ ձեւերով, անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ կիրառեն կորոնավիրուսի վերաբերեալ հանրային իրազեկւածութեան ապահովման ուղղութեամբ՝ նեկայացնելով մեր երկրի համավարակային իրավիճակը, վարակակիրների հետ կապւած նորութիւնները, բուժառուներին մատուցւած ծառայութիւնների որակի մասին տեղեկութիւնները:
Երկրի կորոնվիրուսային իրավիճակի վերաբերեալ՝ հանրային իրազեկւածութեան ապահովումը, Հանրապետութեան նախագահի համոզմամբ՝ կարող է բարելաււել իրավիճակը, կանխել նոր ալիքի բռնկումը, նոր դէպքերի աճը՝ մահերը՝ վերահսկելով իրավիճակը: