Հա

Քաղաքական

26/10/2021 - 13:20

«Պատւաստումների առումով արձանագրում ենք նոր ռեկորդներ». ԱՆ

Վերջին ամիսներին՝ մեր երկիրը արձանագրել է կորոնավիրուսային պատւաստումների ռեկորդային ցուցանիշ. 76 մլն. դեղաչափ՝ միայն 2 ամսւայ ընթացքում, այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարար Բահրամ Էյնօլլահին՝ անդրադառնալով, մեր երկրում պատւաստումների կայուն եւ աճող տեմպերին:

«alikonline.ir» - Վերջին ամիսներին՝ մեր երկիրը արձանագրել է կորոնավիրուսային պատւաստումների ռեկորդային ցուցանիշ. 76 մլն. դեղաչափ՝ միայն 2 ամսւայ ընթացքում, այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարար Բահրամ Էյնօլլահին՝ անդրադառնալով, մեր երկրում պատւաստումների կայուն եւ աճող տեմպերին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Կորոնավիրուսային բուժառուներին բժշկական ծառայութիւնների ցուցաբերման գործում օժանդակել են, յատկապէս՝ ապահովագրական ընկերութիւնները՝ հոգալով, բուժառուների բժշկական ծախսերի մեծ մասը»,- նշել է նախարարը՝ աւելացնելով, որ ապահովագրական ընկերութիւնները ցուցաբերել են բարձր արդիւնաւէտութիւն, եւ յեղափոխական գործելաոճ՝ կորոնավիրուսի տարածման վերահսկման ուղղութեամբ:

Անդրադառնալով ապահովագրական ընկերութիւնների զարգացման պլաններին, նախարարը նշել է, որ կառավարութեան առաջնահերթիւններից՝ ապահովագրական ընկերութիւնների զարգացմանը միտւած քայլերի ձեռնարկումն է: Այն նախարարի համոզմամբ՝ կը նպաստի կորոնավիրուսային իրավիճակի եւ տարածման տեմպերի վերահսկմանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։