Աֆղանստանի խնդիրների հիմքում ընկած է արտաքին ուժերի միջամտութիւնը, այս մասին այսօր առաւօտեան յայտարարել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը՝ Թեհրանում կայացած Աֆղանստանի հարեւան երկրների խորհրդաժողովի բացման արարողութեան ընթացքում՝ շեշտելով, այդ երկրի գործերում արտաքին ուժերի բացառման անհրաժեշտութեանը:
«alikonline.ir» - Աֆղանստանի խնդիրների հիմքում ընկած է արտաքին ուժերի միջամտութիւնը, այս մասին այսօր առաւօտեան յայտարարել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը՝ Թեհրանում կայացած Աֆղանստանի հարեւան երկրների խորհրդաժողովի բացման արարողութեան ընթացքում՝ շեշտելով, այդ երկրի գործերում արտաքին ուժերի բացառման անհրաժեշտութեանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Իր ելոյթի ընթացքում նախարար Ամիր Աբդօլլահեանը հանգամանալից անդրադարձ է կատարել Աֆղանստանի ճգնաժամի հանգուցալուծման ուղղիներին՝ նշելով, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է ընդունելու մեղքի իր բաժինը եւ պատասխանատւութիւնը՝ էսկալացիայի հրահրման վերաբերեալ:
Խորհրդաժողովի անցկացման նպատակներին՝ անդրադառնալով, ԱԳ նախարարը նշել է, որ խորհրդաժողովի մասնակիցները հարկաւոր է ջանքեր գործադրեն՝ Աֆղանստանի ժողովրդին հովանաւորութիւն ցուցաբերման, խնդիրների նւազեցման, եւ վճռակամութիւն ցուցաբերելու այդ մասին միջազգային հանրութեանը ներկայացնելու ուղղութեամբ:
ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը՝ նշելով, որ Իրանը հովանաւորում է՝ Աֆղանստանում ներառական կառավարութեան ձեւաւորմանը, որն ենթադրում է տարբեր աֆղան էթնիկ խմբաւորումների ընդգրկում, աւելացրել է, որ ժողովրդի անվտանգութեան ապահովման պատասխանատուն առաջին հերթին, այդ երկրի ժամանակաւոր ղեկավար մարմինն է:
Ինչ վերաբերում է Իրանի արտաքին քաղաքական սկզբունքներին նախարարը ընդգծել է, որ Իրանի արտաքին քաղաքականութիւնն ենթադրում է, այլ երկրների տարածքային ամբողջականութեան պահպանում, եւ ուրիշ երկրների գործերում միջամտութեան բացառում:
Նախարարը, պարզաբանել է, որ Աֆղանստանի հիմնադրի կարգաւորումը պահանջում է համընդհանուր ջանքերի գործադրում, ներքին համախմբւածութիւն, հարեւան երկրների ներուժի իրացում եւ միջազգային հանրութեան օժանդակութեան ցուցաբերում: