Հա

Քաղաքական

27/10/2021 - 13:30

«Անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել կիբեր սպառնալիքներից պաշտպանութեան ամրապնդման ուղղութեամբ». Հանրապետութեան նախագահ

Անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել կիբեր յարձակումների պաշտպանութեան մակարդակը բարելաււելու ուղղութեամբ, եւ այդ սպառնալիքը չէզոքացնելու համար: Այս մասին յայտնել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ անդրադառնալով, վառելիքի կայանների կիբեր յարձակման վերաբերեալ միջադէպին:

«alikonline.ir» - Անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել կիբեր յարձակումների պաշտպանութեան մակարդակը բարելաււելու ուղղութեամբ, եւ այդ սպառնալիքը չէզոքացնելու համար: Այս մասին յայտնել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ անդրադառնալով, վառելիքի կայանների կիբեր յարձակման վերաբերեալ միջադէպին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Երէկ, վառելիքի կայանների դէմ տեղի ունեցած կիբեր յարձակման միջադէպը, փաստում է, որ անհրաժեշտ է համապատասխան ներդրումներ իրականացնել կիբեր յարձակումների անվտանգութեան մակարդակի բարելաււման ուղղութեամբ»,- նշել է նախագահ Ռէյիսին:

Ըստ Հանրապետութեան նախագահի՝ այդ գործողութեան միջոցով, փորձ արւեց խաթարել մարդկանց կեանքը, որպէսզի այդ ուժերը կարողանան հասնել իրենց առջեւ ունեցած կոնկրետ նպատակների:

«Երէկւայ կիբեր յարձակման ժամանակ՝ պաշտօնեաները ոչ միայն խուճապի չմատնւեցին, այլեւ անմիջապէս կառավարեցին իրավիճակը, եւ ժողովուրդը նոյնպէս ցոյց տւեց իր գիտակցութիւնը, այս խնդրի վերաբերեալ՝ թոյլ չտալով, որեւէ մէկին չարաշահելու իրավիճակը»,- նշեց նախագահը:

Իր ելոյթի ընթացքում նախագահը կարեւորել է այդ ոլորտի զարգացման համար՝ անհրաժեշտ միջոցառումների կիրառումը, նոր կապիտալների ներգրաււումը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։