Հա

Քաղաքական

28/10/2021 - 11:30

Իրանի դեսպանատան խորհրդականը ասել է, թէ ովքեր են ատելութիւն եւ թշնամանք հրահրում տարածաշրջանում

Հարաւային Կովկասում ժողովուրդների միջեւ ատելութիւնն ու թշնամանքը, փոքրիկ անախորժութիւններն ու պատերազմների վերաճող ընդհարումները արտատարածաշրջանային ուժերն են հրահրում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ այդ մասին հայ-իրանական յարաբերութիւնների եւ յետպատերազմական տարածաշրջանի թեմայով տեղի ունեցած վեբինարի ընթացքում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան մշակոյթի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային:

«alikonline.ir» - Հարաւային Կովկասում ժողովուրդների միջեւ ատելութիւնն ու թշնամանքը, փոքրիկ անախորժութիւններն ու պատերազմների վերաճող ընդհարումները արտատարածաշրջանային ուժերն են հրահրում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ այդ մասին հայ-իրանական յարաբերութիւնների եւ յետպատերազմական տարածաշրջանի թեմայով տեղի ունեցած վեբինարի ընթացքում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան մշակոյթի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային:

«Այն օտարերկրեայ ուժերը, որոնք տարածաշրջանային խաղացողներ չեն, փորձում են նպաստել փոքրիկ անախորժութիւններին, ընդհարումներին, դրանց խորացմանը, պատերազմների հրահրմանը: Դա ակնյայտ է: Եւ տեսնում ենք, որ ինչ-որ չափով յաջողութիւն են գրանցել իրենց այդ թիրախաւորւած, նպատակային քաղաքականութեան մէջ»,- ասել է Հոսէյն Թաբաթաբային:

Նրա խօսքով՝ Հարաւային կովկասի ժողովուրդները խաղաղ համագործակցութեան դարաւոր պատմութիւն ունեն եւ միասին ապրել են դարեր շարունակ: Իսկ նրանց միջեւ ծագած խնդիրները, ըստ բանախօսի, ի յայտ են եկել արտատարածաշրջանային ուժերի միջամտութիւնից յետոյ:

Իրանցի դիւանագէտը շեշտել է, որ առանձնայատուկ դիրք գրաւող այս տարածաշրջանում տարբեր՝ քաղաքական, տնտեսական, հասարակական, աշխարհաքաղաքական առումներով իւրայատուկ տեղ ու դեր ունեն երկու բարեկամ երկրները՝ Իրանը եւ Հայաստանը, որոնք, որպէս տարածաշրջանի երկու հնագոյն քաղաքակրթութիւն կրող երկրներ, չեն կարող նորմալ վերաբերւել այդ երեւոյթին:

Թաբաթաբայիի խօսքով՝ Իրանին եւ Հայաստանին անհանգստացնում է օտարերկրեայ ԶԼՄ-ների միջոցով տարածաշրջանում ատելութեան մթնոլորտը աւելի թէժացնելու փաստը:

«Տարածաշրջանում ատելութեան մթնոլորտը օրէցօր աւելացնելու պատճառով այսօր կանգնած ենք մի փաստի առաջ, որ տարածաշրջանում չգտնւող գերտէրութիւնները հասել են յաջողութեան առ այն, որ կարողացել են այդ փոքրիկ տարաձայնութիւնները վերածել նոյնիսկ թշնամութեան՝ ատելութիւնից մէկ քայլ առաջ գնալով»,- ասել է իրանցի գործիչը:

Որպէս մշակոյթի խորհրդական՝ Հոսէյն Թաբաթաբային առանձնացրել է նաեւ մէկ այլ կարեւոր խնդիր՝ տարածաշրջանի պատմութեան եւ մշակութային ժառանգութեան վերաբերեալ փաստերի կեղծումը:

«Փաստերը կեղծւում են եւ վերագրւում են այլ երկրների: Սա շատ ցաւալի եւ անհանգստացնող երեւոյթ է»,- ասել է Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային:

«Օրբէլի» տեղեկատւական-վերլուծական կենտրոնի նախաձեռնութեամբ հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան-Իրան երկկողմ յարաբերութիւնները եւ յետպատերազմական տարածաշրջանը» խորագրով վեբինարը՝ հայ եւ իրանցի փորձագէտների մասնակցութեամբ: Մասնակցում էին «Օրբէլի» կենտրոնի վերլուծաբանները, իրանցի փորձագէտներ, ԻԻՀ դեսպանատան մշակոյթի խորհրդականը եւ ՀՀ ԱԳՆ-ից՝ Գրիգոր Մելքոնեանը:

«Օրբէլի» կենտրոնի համակարգող Միքայէլ Եալանուզեանի խօսքով՝ 2020 թւականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից յետոյ իրադրութիւնը Հարաւային Կովկասում փոխւել է, եւ սրւել է տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական մրցակցութիւն: Տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնման հարցը տարբեր կերպ է ընդունւում տարբեր ուժերի կողմից: Իսկ Թուրքիայի աճող ազդեցութիւնը տարածաշրջանում անհանգստացնում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին եւ Իրանին:

Վեբինարի ընթացքում փորձագէտները քննարկեցին այդ հարցը եւ տարածաշրջանային այլ խնդիրներ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։