Հա

Քաղաքական

28/10/2021 - 12:20

Հրաժեշտի միջոցառում՝ դեսպան Թումանեանի դիւանագիտական առաքելութեան աւարտի առիթով

Հոկտեմբերի 27-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի դիւանագիտական առաքելութեան աւարտի կապակցութեամբ Թեհրանի առեւտրի պալատում տեղի ունեցաւ հրաժեշտի միջոցառում։

«alikonline.ir» - Հոկտեմբերի 27-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի դիւանագիտական առաքելութեան աւարտի կապակցութեամբ Թեհրանի առեւտրի պալատում տեղի ունեցաւ հրաժեշտի միջոցառում։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Միջոցառմանը, որին մասնակցում էին իրանցի բազմաթիւ գործարարներ, դրւատանքի եւ երախտագիտութեան խօսքեր հնչեցին ՀՀ դեսպան Ա. Թումանեանի եւ դեսպանութեան հասցէին։ 

Ելոյթներով հանդէս եկան Թեհրանի առեւտրի պալատի նախագահ Մասուդ Խանսարին, Իսլ. խորհրդարանում հայազգի պատգամաւոր Արա Շահւերդեանը, Թեհրանի առեւտրի պալատի գլխաւոր տնօրէն Բահման Էշղին, Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանը։ 

Մ. Խանսարին պալատի նախագահութեան անունից շնորհակալագիր յանձնեց դեսպան Արտաշէս Թումանեանին։

Միջոցառման աւարտին դեսպան Թումանեանը երախտագիտութիւն յայտնեց Թեհրանի առեւտրի պալատի նախագահին եւ անդամներին՝ ՀՀ դեսպանութեան հետ համագործակցելու եւ մշտապէս աջակցելու համար։

 

Յարակից լուրեր

  • Դեսպան Աւագեանն իր հաւատարմագրերի պատճէնն է յանձնել ԱԳ նախարարին
    Դեսպան Աւագեանն իր հաւատարմագրերի պատճէնն է յանձնել ԱԳ նախարարին

    Երէկ՝ նոյեմբերի 22-ին Իրանում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսմպան Արսէն Աւագեանին ընդունել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը:

  • Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի հրաժեշտի խօսքը
    Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի հրաժեշտի խօսքը

    Աւարտելով իմ գործունէութիւնը՝ որպէս Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպան, այս հիւրընկալ եւ հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտութեան եւ ափսոսանքի խոր զգացումով։

  • ՀՀ դեսպանը հրաժեշտի այցելութիւն տւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
    ՀՀ դեսպանը հրաժեշտի այցելութիւն տւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

    Երկուշաբթի, 1 նոյեմբերի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 6-ին, ՀՀ պաշտօնաւարտ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ նրա ազնւափայլ տիկինը՝ Անահիտը, պաշտօնական այցելութիւն տւեցին Ատրպատականի ազգային առաջնորդարան, հրաժեշտ առնելու համար առաջնորդ Սրբազանից: 

  • Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանը՝ այցելեց Սրբազան Հօրը
    Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանը՝ այցելեց Սրբազան Հօրը

    Չորեքշաբթի, 27 հոկտեմբերի 2021 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանին, որը ողջերթի այցելութիւն տւեց Սրբազան Հօրը:

  • Արտաշէս Թումանեանը յետ է կանչւել Իրանում Հայաստանի դեսպանի պաշտօնից
    Արտաշէս Թումանեանը յետ է կանչւել Իրանում Հայաստանի դեսպանի պաշտօնից

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով Արտաշէս Թումանեանը յետ է կանաչւել Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնից

    «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը` համաձայն Սահմանադրութեան 132-րդ յօդւածի 1-ին մասի 2-րդ կէտի, ինչպէս նաեւ «Դիւանագիտական ծառայութեան մասին» օրէնքի 14-րդ յօդւածի 1-ին մասի.

    Արտաշէս Թումանեանին յետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնից»,- ասւում է ՀՀ նախագահի հրամանագրում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։