Հա

Քաղաքական

30/10/2021 - 11:20

«4+1-ի հետ բանակցութիւններում Իրանի նպատակն անարդար պատժամիջոցների վերացումն է». Բաղերի Քանի

4+1-ի հետ բանակցութիւններում Իրանի նպատակն ԱՄՆ անօրինական եւ անարդար պատժամիջոցների վերացումն է: Այս մասին ռուսական RT հեռուստաընկերութեան հետ զրոյցում ասել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին:

«alikonline.ir» - 4+1-ի հետ բանակցութիւններում Իրանի նպատակն ԱՄՆ անօրինական եւ անարդար պատժամիջոցների վերացումն է: Այս մասին ռուսական RT հեռուստաընկերութեան հետ զրոյցում ասել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ներկայացնելով իրանական պատւիրակութեան բրիւսէլեան այցի արդիւնքները, Բաղերի Քանին ասել է «4+1-ի հետ բանակցութիւններում մեր նպատակն ԱՄՆ անօրինական եւ անարդար պատժամիջոցների վերացումն է, եւ ըստ այդ, եւրոպական կողմի հետ խօսել ենք պայմանների, պահանջների եւ շօշափելի արդիւնքների հասնելու մասին»:

ԱԳ նախարարի տեղակալը միջուկային բանակցութիւններում առաջընթացը պայմանաւորել է միւս կողմի կամքի դրսեւորումով եւ անարդար պատժամիջոցների վերացումով:

Նա ընդգծելով իւրաքանչիւր երկրի՝ սեփական անվտանգութիւնը պաշտպանելու իրաւունքը, Իրանի պաշտպանունակութեան հզօրացումը համարել է պաշտպանական նպատակների իրագործմանն ուղղւած քայլ՝ բացառելով այդ հարցին օտար երկրների միջամտութեան հնարաւորութիւնը։ 

Իրանի դէմ սիոնիստական ​​ռեժիմի մեղադրանքի առնչութեամբ Բաղերի Քանին ասել է, որ այդ ռեժիմն Արեւմտեան Ասիայում միջուկային զէնքի միակ կրողն է եւ, հետեւաբար գտնւում է մեղադրեալի եւ ոչ թէ հայցւորի դիրքում։ 

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւնը չպէտք է թոյլ տայ այլ երկրներին չարաշահել ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական հնարաւորութիւնները՝ ելնելով իրենց յետին նպատակներից»,- ասել է նա: 

Յիշեցնենք, որ Մոսկւա կատարած այցի շրջանակում Ալի Բաղերի Քանին հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգէյ Ռիաբկովի հետ, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքի եւ Հիւսիսային Աֆրիկայի հարցերով ՌԴ ԱԳՆ տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ:  

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։