Զինաթափման շաբաթւայ ֆոնին՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին նշել է, որ համաշխարհային համընդհանուր քաղաքական կամքի դրսեւորման պայմանների ապահովման արդիւնքներով՝ տեղի կունենայ ապամիջուկայնացում՝ նպաստելով, համաշխարհային խաղաղութեան հաստատմանը:
«alikonline.ir» - Զինաթափման շաբաթւայ ֆոնին` ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին նշել է, որ համաշխարհային համընդհանուր քաղաքական կամքի դրսեւորման պայմանների ապահովման արդիւնքներով տեղի կունենայ ապամիջուկայնացում՝ նպաստելով, համաշխարհային խաղաղութեան հաստատմանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
««1995, 2000 եւ 2010 թւականներին NPT-ի անդամների վերանայման համաժողովի ընթացքում, համաձայնեցւած պարտաւորութիւնների կատարման հետամուտ լինելու մասին» վերնագրով բանաձեւը մեծամասնութեան աջակցութեամբ՝ անցել է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի հաստատմանը»,- նշել է Մաջիդ Թախթ Ռաւանչին՝ անդրադառնալով Իրանի ջանքերին՝ ուղղւած ապամիջուկայնացման քայլերին:
Բանաձեւը, ըստ Մաջիդ Թախթ Ռաւանչիի՝ ենթադրում է NPT անդամ երկրների կողմից միջուկային ապամոնտաժում, իրենց պարտաւորութիւնների կատարման վերաբերեալ՝ թափանցիկութեան, անշրջելիութեան եւ միջազգային վերահսկողութեան նորմերի կիրառում եւ սկզբունքներին համապատասխանեցում:
«Ակնկալւում է, որ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի առաջին կոմիտէում Իրանի կողմից ներկայացւած այդ բանաձեւը՝ կը ներկայացւի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային եւ մօտ մէկ ամսից եւ վերջնականապէս այն կը հաստատւի»,- նշել է նա: