Հա

Քաղաքական

01/11/2021 - 13:30

«Սպասում ենք ԱՄՆ-ի գործնական քայլերին». ԱԳՆ խօսնակ 

Բաւականաչափ խօսքեր լսլել ենք, սպասում ենք գործնական քայլերի, որն անընդհատ յետաձգւում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

«alikonline.ir» - Բաւականաչափ խօսքեր լսլել ենք, սպասում ենք գործնական քայլերի, որն անընդհատ յետաձգւում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

Պատասխանելով Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգնման մասին ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջէք Սոլիւանի վերջին յայտարարութեան մասին հարցին, ԱԳՆ մամուլի խօսնակն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ ԱՄՆ-ի միջեւ երկար ժամանակ է, ինչ երկխօսութիւն չկայ: Միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց յետոյ, ուղղակի կամ անուղղակի որեւէ կապ չի եղել»: 

Ակնարկելով այս ընթացքում ԱՄՆ ծաւալած հակաիրանական գործողութիւններին, Սայիդ Խաթիբզադէն ասել է. «Բնականաբար, քանի դեռ գործնականում չի փոխւել այս իրականութիւնը, որեւէ ձեւաչափով կողմերի միջեւ երկխօսութիւնը բացառւած է»: 

Անդրադառնալով Միջուկային գործարքի վերականգնմանն ուղղւած վիեննական բանակցութիւններին, ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը նշել է, որ ոչինչ չի փոխւել եւ, դեռեւս, դրական տեղաշարժ չի նկատւում. «Բայդէնի վարչակազմի կողմից մինչ օրս իրականացւած գործողութիւններն ու ծրագրերը հակասում են պարոն Սոլիւանի յայտարարութեանը: Բաւականաչափ խօսքեր լսել ենք, սպասում ենք գործնական քայլերի, որն անընդհատ յետաձգւում է»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։