Հա

Քաղաքական

02/11/2021 - 10:50

Խորհրդարանը հաստատեց. Կորոնավիրուսի դէմ ազգային շտաբում Ռոհանիի գործունէութեան վերաբերեալ Առողջապահութեան յանձնաժողովի զեկոյցը կը փոխանցւի դատական համակարգին

Իսլ. խորհրդարանի պատգամաւորոները պահանջել են պատասխանատւութեան կանչել նախկին նախագահին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի աշխատանքների սխալ կառավարման համար:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի պատգամաւորոները պահանջել են պատասխանատւութեան կանչել նախկին նախագահին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի աշխատանքների սխալ կառավարման համար. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Խորհրդարանի այսօրւայ նիստի ընթացքում, պատգամաւորները խորհրդարանի ներքին կանոնակարգի 234-րդ յօդւածի շրջանակում լսելով Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբում նախկին նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի գործունէութեան վերաբերեալ խորհրդարանի Առողջապահութեան յամձնաժողովի զեկոյցը, որոշեցին այն փոխանցել դատական համակարգին՝ նախկին նախագահին պատասխանատւութեան կանչելու համար:

Յիշեցնենք, որ Առողջապահութեան յանձնաժողովն իր զեկոյցում նշել էր բոլոր այն բացթողումները, որոնք տեղի են ունեցել նախորդ կառավարութեան օրօք, համավարակի դէմ պայքարի գործում, եզրակացնելով, որ նախկին նախագահի գործունէութիւնը Կորոնավիրուսի դէմ ազգային շտաբում չեն համապատասխանել իրավիճակին եւ համավարակի բռնկումների ու մարդկային մեծ կորուստների պատճառ են դարձել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։