Հա

Քաղաքական

08/11/2021 - 13:20

«ԱՄՆ-ն Միջուկային գործարքի անդամ չէ, եւ չի կարող վերագրումներ անել գործարքի այլ անդամներին». ԱԳՆ խօսնակ

ԱՄՆ նոր վարչակազմը գործում է հակառակ իր պնդումների: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ընթացքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

«alikonline.ir» - ԱՄՆ նոր վարչակազմը գործում է հակառակ իր պնդումների: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ընթացքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

Մեկնաբանելով ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեկ Սոլիւանի յայտարարութիւնն այն մասին, որ եթէ Իրանը վերադառնայ Միջուկային գործարք, մենք եւս կը վերադառնանք, ԱԳՆ մամուլի խօսնակն ասել է. «Միացեալ Նահանգները պէտք է հասկանայ, որ Միջուկային գործարքի անդամ չէ, եւ չի կարող վերագրումներ անել գործարքի այլ անդամներին»: 

«Մենք ուրախ ենք, որ ամերիկացիներն անընդհատ կրկնում են իրենց մտադրութիւնը, թերեւս այն պատճառով, որ չեն ուզում մոռանալ, որ ցանկանում են չեղարկել այն անօրինական պատժամիջոցները, որոնք սահմանւել են ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից եւ շարունակւում են նաեւ այս վարչակազմի օրօք, իսկ որոշներն էլ աւելացել են: Վերջ ի վերջոյ կարեւորը գործողութիւններն են»,- ասել է նա՝ յաւելելով. «Ցաւօք, ԱՄՆ նոր վարչակազմը գործում է հակառակ իր պնդումների: ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարք վերադառնալու ուղին յստակ է, եւ պէտք է ընդունի, որ որպէս ներկայ վիճակի մեղաւոր՝ պէտք է յետ վերադառնայ այն ուղուց, որում ընթանում է»: 

Ըստ Խաթիբզադէի՝ դրա համար անհրաժեշտ է, որպէսզի ԱՄՆ-ն չեղարկի Իրանի դէմ սահմանւած անօրինական եւ անմարդկային պատժամիջոցները եւ, ամենակարեւորը՝ երաշխաւորի, որ ԱՄՆ որեւէ կառավարութեան նորից ծաղր ու ծանակի չի ենթարկի աշխարհն եւ միջազգաին իրաւունքը եւ չի կրկնի նոյն քայլերը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։