Հա

Քաղաքական

09/11/2021 - 12:30

«ԶՈՒ-ն կանգնած է երկրի դիւանագիտական ինստիտուտների թիկունքին». ԶՈՒ զլխաւոր շտաբի պետ

Դիտարկելով զօրավարժութիւնների անցկացման կարեւորութիւնը, ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ գեներեալ-լէյտենանտ Սէյէդ Աբդոլռահիմ Մուսաւին նշել է, որ դիւանագիտական ներկայացուցիչներն իրենք դաստիարակւել են սրբազան պաշտպանութեան ոգով եւ գիտակցում են, որ ԶՈՒ-ն ամենայն հզօրութեամբ կանգնած է նրանց թիկունքին՝ սատարելով, ժողովրդի եւ դիւանագիտական ներկայացուցիչների քայլերը:

«alikonline.ir» - Դիտարկելով զօրավարժութիւնների անցկացման կարեւորութիւնը, ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ գեներեալ-լէյտենանտ Սէյէդ Աբդոլռահիմ Մուսաւին նշել է, որ դիւանագիտական ներկայացուցիչներն իրենք դաստիարակւել են սրբազան պաշտպանութեան ոգով եւ գիտակցում են, որ ԶՈՒ-ն ամենայն հզօրութեամբ կանգնած է նրանց թիկունքին՝ սատարելով, ժողովրդի եւ դիւանագիտական ներկայացուցիչների քայլերը. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Զոլֆաղար-1400» զօրավարժութիւնների եզրափակիչ արարողութեան ընթացքում ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետ գեներեալ-լէյտենանտ Սէյէդ Աբդոլռահիմ Մուսաւին անդրադարձել է բանակի զօրավարժութիւնների անցկացման կարեւորութեանը՝ նշելով, որ այն ամենամասշտաբային զօրավարժութիւններից էր ինչ մինչ այժմ մեր երկրում անցկացւել է:

Ըստ ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետի՝ «Զոլֆաղար-1400» զօրավարժութիւնների ացնկացման պատգամը՝ տարածաշրջանի երկրներին՝ խաղաղութիւն եւ բարեկամութիւն հաստատելու պատրաստակամութիւնն է՝ կարեւորելով տարածաշրջանի ներուժն այդ ուղղութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։