Հա

Քաղաքական

09/11/2021 - 13:20

«ԱՄՆ-ն ստեղծւած իրավիճակի մեղաւորն է». Ամիր Աբդօլլահեանը՝ Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հեռախօսազրոյցում

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը հեռախօսազրոյց է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասի հետ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը հեռախօսազրոյց է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասի հետ. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Հեռախօսազրոյցի ընթացքում կողմերը քննարկեն են, երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման ուղիները, տարածաշրջանային վերջին զարգացումները, Իրանի եւ Գերմանիայի միջեւ յարաբերութիւնների զարգացման առնչութեամբ հարցերը:

Կողմերը քննարկել են արդիւնաբերութեան, էներգետիկայի, գիւղատնտեսութեան, բժշկական, տեխնոլոգիայի եւ բնապահպանութեան ոլորտների համագործակցութիւնների զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները անդրադարձել են Միջուկային գործարքի վերականգման քայլերին: ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը իր խօսքերի ընթացքում նշել է, որ Գործարքի ոչ արդիւնաւէտ իրականացման մեղաւորը ամերիկեան կողմն է, ԱՄՆ-ն դուրս գալով Գործարքից եւ Իրանի դէմ անօրինական պատժամիջոցներ կիրառելով՝ անվստահութեան մթոլորտ է սերմանել՝ տարածելով, այն Գործարքի միւս կողմերին:

«Ուժի եւ սպառնալիքների լեզուն վնասում է բանակցութիւնների գործընթացը, եւ Իրանը երբեւէ, չի յանձնւի բանակցութիւններին կիրառւող կեղծ եւ ոչ կորեկտ բառապաշարին»,- նշել է նա՝ յստակեցնելով, որ ոչ կորետ յայտարարութիւնները կարող են խաթարել բանակցային գործընթացը:

Զրուցակիցները նաեւ քննարկել են Աֆղանստանի եւ Եմէնի, վերջին զարգացումները: Երկուստեք դատապարտել են Իրաքի վարչապետի դէմ մահափորձը, ինչպէս նաեւ կարեւորել են տարածաշրջանային խաղաղութեանը հաստատման միտւած քայլերը:

Նախարար Ամիր Աբդօլլահեանը՝ դատապարտելով մահափորձի իրականացումը, նշել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել խաղաղութեան հաստատման ուղղութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։