Հա

Քաղաքական

10/11/2021 - 09:50

ԱՄՆ-ի եւ Իսրաէյլի դառն օրը ՄԱԿ-ում. Թախթ Ռաւանչիի յստակ եւ վճռական արձագանգը

Նոյեմբերի 9-ը ՄԱԿ-ում դիւանագիտական վէճերի թատերաբեմ էր, որը դառն աւարտ ունեցաւ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի համար: Սիոնիստական ռեժիմի դէմ ընդունւեց 6 բանաձեւ, եւ նրանք բախւեցին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչիի յստակ եւ վճռական արձագանգին:

«alikonline.ir» - Նոյեմբերի 9-ը ՄԱԿ-ում դիւանագիտական վէճերի թատերաբեմ էր, որը դառն աւարտ ունեցաւ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի համար: Սիոնիստական ռեժիմի դէմ ընդունւեց 6 բանաձեւ, եւ նրանք բախւեցին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչիի յստակ եւ վճռական արձագանգին. գրում է ԻՌՆԱ-ն:

Երկար եւ հետեւողական աշխատանքից յետոյ, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը դարձաւ ՄԱԿ-ի միջուկային ճառագայթման ազդեցութեան գիտական ​​կոմիտէի (UNSCEAR) մշտական ​​անդամ:

Իրանի անդամակցութեան քննարկման ժամանակ, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալը ելոյթով հանդէս եկաւ Իրանի անդամակցութեան դէմ՝ կրկնելով Վաշինգտոնի անհիմն մեղադրանքներն Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դէմ, եւ պնդելով, որ Իրանը իրաւասու չէ դառնալու այս կոմիտէի մշտական անդամ։

Սիոնիստական ռեժիմի ներկայցուցիչը եւս իր հերթին կրկնեց Իրանի դէմ ուղղւած, այդ վարչակազմի անհիմն եւ իրականութեանը չհամապատասխանող մեղադրանքները: 

Արձագանգելով ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ներկայացուցիչների ելոյթներին, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին ասել է. «ԱՄՆ կառավարութիւնը դուրս գալով Միջուկային համապարփակ համաձայնագրից եւ խախտելով համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները, չունի բարոյական որեւէ իրաւունք՝ կարծիք յայտնելու Իրանի խաղաղասիրական բնոյթի միջուկային ծրագրի եւ ՄԱԿ-ի միջուկային ճառագայթման ազդեցութեան գիտական ​​կոմիտէին անդամակցութեան վերաբերեալ»: 

Իսկ ինչ վերաբերում է Իսրայէլի ներկայացուցչի ելոյթին, Թախթ Ռաւանչին յիշեցրել է 1948 թւականից ի վեր ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի եւ Անվտանգութեան խորհրդի հարիւրաւոր բանաձեւերի կոպիտ խախտումների Իսրայէլի երկար պատմութեան, ներառեալ ագրեսիան, օկուպացիան եւ Պաղեստինի ու տարածաշրջանի ժողովրդների դէմ յանցագործութիւնների մասին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։