Հա

Քաղաքական

10/11/2021 - 13:10

«Վիեննայի բանակցութիւնների հիմնական թեման Միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու հետեւանքների վերացումն է». ԱԳՆ տեղակալ

Վիեննայի բանակցութիւնների հիմնական թեման Միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու հետեւանքների վերացումն է: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ ասել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին: 

«alikonline.ir» - Վիեննայի բանակցութիւնների հիմնական թեման Միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու հետեւանքների վերացումն է: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ ասել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին: 

Անդրադառնալով իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկումներին, ԱԳՆ տեղակալն ասել է. «Հաշւի առնելով, որ յաջորդ տարի Ֆրանսիան ստանձնելու է Եւրոմիութեան նախագահութիւնը, ուստի կարող է անդրազգային դեր ունենալ, ինչը շատ լաւ հնարաւորութիւն է Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ յարաբերութիւնների բարելաւման, տարածաշրջանային փոխգործակցութիւններում, ինչպէս նաեւ Վիեննայում 4+1-ի հետ նախատեսւող մեր բանակցութիւններում այդ երկրի դերի բարձրացման գործում»:

Մեր երկրի փոխարտգործնախարարը ֆրանսիացի գործընկերոջ հետ իր բանակցութիւնները գնահատել է համապարփակ, յստակ, լուրջ եւ կառուցողական: 

Անդրադառնալով մեր երկրի ԱԳ նախարարի հետ հեռախօսազրոյցից յետոյ, Ֆրանսիայի ԱԳ նախարարի յայտարարութեանն առ այն, որ Իրանի հետ բանակցութիւններ պէտք է վերսկսւեն յունիսի 20-ի ընդհատւած կէտից, Բաղերի Քանին ասել է. «Մենք միջուկային բանակցութիւններ չունենք, քանի որ միջուկային հիմնախնդիրն ամբողջովին լուծւել է 2015 թւականին, Իրանի եւ 5+1-ի միջեւ բանակցութիւնների արդիւնքում: Վիեննայի բանակցութիւնների հիմնական թեման Միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու հետեւանքների, մասնաւորապէս՝ Իրանի դէմ սահմանւած անօրինական պատժամիջոցների վերացումն է»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։