Հա

Քաղաքական

14/11/2021 - 10:50

Արա Շահվերդեանը հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Գէորգ Պապոյեանի հետ

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը հեռախօսազրոյց է ունեցել՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Գէորգ Պապոյեանի հետ:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը հեռախօսազրոյց է ունեցել՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Գէորգ Պապոյեանի հետ:

Հեռախօսազրոյցի ընթացքում Արա Շահվերդեանը շնորհաւորել է նոր պաշտօնի ստանձման առիթով, մաղթելով արդիւնաւէտ գործունէութիւնը: Նա նշել է, որ Իրանի համար Հայաստանը կարեւոր գործընկեր է, եւ յոյս է յայտնել, որ իրանա-հայկական բարեկամական, փոխշահաւէտ յարաբերութիւնները կունենան շարունակական զարգացում:

Արա Շահվերդնեանը անդրադառնալով իրանա-հայկական յարաբերութիւններին նշել է, որ երկու երկրների միջեւ խորը պատմական արմատներ կան՝ պատրաստակամութիւն յայտնելով համատեղ աշխատանքով առաւել ամրապնդել տարբեր ոլորտներում Իրան-Հայաստան համագործակցութիւնը, մասնաւորապէս՝ խորհրդարանական մակարդակի կապերը:

Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարն իր հերթին շնորհակալութիւն է յայտնել Արա Շահվերդեանին՝ համոզմունք յայտնելով, որ հայ-իրանական յարաբերութիւններն առաւել կամրապնդւեն՝ ի շահ երկու երկրների:

Խօսելով երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատւած լաւ յարաբերութիւնների եւ երկխօսութեան մասին՝ կողմերը անհրաժեշտ են համարել խորացնել համագործակցութիւնը տարբեր թեմաների շուրջ:

Զրուցակիցները նաեւ անդրադարձել են՝ երկու երկրների միջեւ խորհրդարանական մակարդակի քայլերին, յառաջիկայում նախատեսւած հանդիպումներին:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։