Հա

Քաղաքական

15/11/2021 - 13:10

«Գրոսին կայցելի Իրան»․ ԱԳՆ խօսնակ

ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսին շուտով կայցելի Իրան: Նրա այցի թւականն ու հանդիպումների գրաֆիկն արդէն համաձայնեցւած է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան խօսնակ Սայիդ Խաթիբզադէն: 

«alikonline.ir» - ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսին շուտով կայցելի Իրան: Նրա այցի թւականն ու հանդիպումների գրաֆիկն արդէն համաձայնեցւած է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան խօսնակ Սայիդ Խաթիբզադէն. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Պատասխանելով Ռաֆայէլ Գրոսիի Թեհրան այցի վերաբերեալ հարցին, ԱԳՆ մամլոյ խօսնակն ասել է. «Պարոն Գրոսին սերտ յարաբերութիւններ ունի ինչպէս Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան, այնպէս էլ Վիեննայում Իրանի դեսպանատան հետ:

Նա Թեհրան է հրաւիրւել: Նրան այցի թւական եւս առաջարկւել է, եւ յուսով ենք, որ նա շուտով կայցելի Իրան: Նրա պատասխանին ենք սպասում: Եթէ նրա այցը կայանայ, ապա նա կը հանդիպի նաեւ ԱԳ նախարարի հետ»:

Անդրադառնալով Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի յարաբերութիւններին, Սայիբ Խաթիբզադէն ասել է, որ դրանք կառուցողական են, եւ անհրաժեշտ է թոյլ տալ, որպէսզի ընթանան իրենց բնական հունով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։